Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ

06.06.2023, 14:49
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի Զինված ուժերը Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել, ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ։

«Բայց ասել, թե կոնկրետ ո՛ր տեղերից, քանի՛ մետր՝ չեմ կարող. ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքում է, և նրանք ինձ չեն զեկուցում մանրամասները», – ասաց Ղուկասյանը։

Մարզպետի խոսքով՝ Տեղ գյուղից շուրջ 50 տնտեսվարող ընտանիք ադրբեջանցիների առաջ գալու հետևանքով խնդրի առջև է կանգնել:

«Այս տարվա հետ կապված չիրացված եկամտի համար կաջակցենք. երկարաժամկետ կտրվածքով պետք է հետ գնա Ադրբեջանը», – ասաց նա։–0–