Ադրբեջանի ԶՈւ–ն հրետանային միջոցներից կրակ է արձակել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ. ՊՆ (ՎԻԴԵՈ)

30.10.2020, 22:41
Ադրբեջանի ԶՈւ–ն հրետանային միջոցներից կրակ է արձակել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ. ՎԻԴԵՈ
Ադրբեջանի ԶՈւ–ն հրետանային միջոցներից կրակ է արձակել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ. ՊՆ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական Զինված ուժերն այսօր կրակ են բացել Սյունիքի մարզի Կապան քաղաքի մոտակայքում գտնվող Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ, հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Կոնկրետ զոհերի և վիրավորների մասին Դավիթ Բեկում չեմ կարող ասել, այս պահին չունեմ նման տվյալներ, եթե կան, մենք անպայման հստակեցնելուց հետո կհայտարարենք դրա մասին։ Այս ուղղությամբ, այո, այսօր մարտական գործողություններ եղել են։ Ադրբեջանի Զինված ուժերի հրետանային միջոցներից կրակ արձակվել է այդ ուղղությամբ, և կան կոնկրետ հետևանքներ», – հայտարարեց նա։–0–