583.39
6.77
492.85
+29
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանցիները մոտեցել են Տեղ գյուղի բնակիչներին, սպառնացել են ու թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

10:43
28 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ հրազենով սպառնացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներին և թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը: Այս մասին նախօրեին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

Մասնավորապես, 2021թ. հունիսի 26-ին Տեղ գյուղի բնակիչները գնացել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածք, որպեսզի հավաքեն հունիսի 23-ին և 24-ին իրենց իսկ հնձած խոտը: 

Երբ գտնվել են ադրբեջանական դիրքից մոտ 300 մետր հեռավորության վրա՝ Տեղ համայնքի վարչական տարածքի մեջ, նկատել են, որ ադրբեջանական 5 զինված ծառայող ագրեսիվ պահվածքով և գոռգոռալով մոտենում են իրենց: 

Մոտ 150 մետր մոտենալով՝ նրանք դեպի գյուղացիներն են ուղղել զենքերը և սկսել են սպառնալ, գոռգոռալ ու թույլ չեն տվել հավաքել խոտը: Նրանցից երկուսն առավել ագրեսիվ պահվածքով են եղել ու գյուղացիներից պահանջել են, որ այդ տարածքներ այլևս ընդհանրապես չգան և չփորձեն օգտվել հողերից:Միջադեպը տեղի է ունեցել Անդրուն քարեր կոչվող վայրում, որը գտնվում է Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման կետում: Այդ վայրի հողատարածքներից օգտվում են նշված երեք գյուղի բնակիչները: Այդտեղ առկա են ինչպես մարդկանց մասնավոր սեփականության իրավունքով, այնպես էլ համայնքներին պատկանող հողամասեր: Այստեղ առկա են նաև արոտավայրեր, որոնք օգտագործում են նշված երեք գյուղերի բնակիչները՝ իրենց եղջերավոր կենդանիներին արածեցնելու համար: 

Թաթոյանը հայտնում է, որ գյուղացիները կարողացել են խոտը հավաքել միայն հունիսի 27-ին, երբ այդ վայր են գնացել ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ղեկավար կազմը, Տեղի ինքնակառավարման մարմինների ղեկավարները: 

Այս տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են գյուղերի բնակիչները, այդ թվում՝ խոտ հավաքելու գնացած գյուղացիները, ինչպես նաև Տեղ խոշորացված վարչական շրջանի ղեկավարը: Բոլոր տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմը ստուգել է: 

«ՀՀ քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում: Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների նման բացահայտ հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Այս ամենը պետք է դիտել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ նույնատիպ արարքներ (հովիվներին սպառնալիքներ, կենդանիների գողություններ և այլն) նրանք պարբերաբար են կատարում թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ», – նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: 

Նա նաև նշել է, որ այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանությունը բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:04
11 Սեպտեմբերի 2021
Ինչու՞ պետք է պատվաստվել, եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի․ պարզաբանում է նախարարը
Ավանեսյանը պարզաբանում է, թե ինչու պետք է պատվաստվել, եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի
09:00
11 Սեպտեմբերի 2021
Մինչև 200 մբ/վ հիմնական արագություններ «Ռոստելեկոմ»-ից. ընկերությունը հանդես է գալիս նաև նոր առաջարկով
«Ռոստելեկոմ»-ն իր բաժանորդներին է ներկայացնում նոր անակնկալներ.այսուհետ ընկերության Ինտերնետ ծառայության բաժանորդները կստանան նոր՝ ավելի բարձր հիմնական արագություններ
19:50
10 Սեպտեմբերի 2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը (ՎԻԴԵՈ)
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը.ՎԻԴԵՈ
19:03
10 Սեպտեմբերի 2021
Ալիևը հիստերիայի մեջ է,Մուրադովը պայթեցրել է ադրբեջանական մամուլը,սահմանին էլ փոխհրաձգություն է եղել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ալիևը հիստերիայի մեջ է,Մուրադովը պայթեցրել է ադրբեջանական մամուլը,սահմանին էլ փոխհրաձգություն է եղել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
13:36
10 Սեպտեմբերի 2021
Հայտնի են «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» մրցույթների մասնակիցների անունները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» մրցույթների մասնակիցների անունները.ՖՈՏՈ
13:24
10 Սեպտեմբերի 2021
Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել
Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել
13:15
10 Սեպտեմբերի 2021
Մեղրիի փողոցներով ուղտեր են շրջում (ՎԻԴԵՈ)
Մեղրիի փողոցներով ուղտեր են շրջում.ՎԻԴԵՈ
10:15
10 Սեպտեմբերի 2021
ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ. միջադեպ Արցախում, թշնամին դուրս է եկել ռուսների դեմ, Փաշինյանն էլ նոր թուղթ կստորագրի. ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ (ՎԻԴԵՈ)
ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ. միջադեպ Արցախում, թշնամին դուրս է եկել ռուսների դեմ, Փաշինյանն էլ նոր թուղթ կստորագրի. ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ.ՎԻԴԵՈ
15:55
09 Սեպտեմբերի 2021
Ո՞ր ոլորտներին է վերաբերում հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը. ԱՆ–ն պարզաբանում է
ԱՆ–ն պարզաբանում է, թե ո՞ր ոլորտներին է վերաբերում հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը
15:37
09 Սեպտեմբերի 2021
Բլոկի անվան դպրոցի`արդեն նախկին տնօրենը ձերբակալվել է. տնօրենի շուրջ ստեղծված սկանդալի հետքերով
Բլոկի անվան դպրոցի`արդեն նախկին տնօրենը ձերբակալվել է. տնօրենի շուրջ ստեղծված սկանդալի հետքերով
15:25
09 Սեպտեմբերի 2021
ԱՆ–ն զգուշացնում է. Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում (ԳՐԱՖԻԿ)
ԱՆ–ն զգուշացնում է. Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում.ԳՐԱՖԻԿ
15:15
09 Սեպտեմբերի 2021
Armenia ավիաընկերությունը դեպի Մոսկվա և Թբիլիսի ամենօրյա չվերթեր կգործարկի
Armenia ավիաընկերությունը կգործարկի ամենօրյա չվերթեր Երևանից դեպի Մոսկվա և Թբիլիսի