Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին, կտրել են մատները, ոտքերը. ԳՇ պետը` ադրբեջանցիների վայրագությունների մասին

16.09.2022, 14:50

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել է Ջերմուկում, պատմել է ադրբեջանցի զինծառայողների վայրագությունների մասին, որոնք կատարվել են հայ զինծառայողների, այդ թվում` կին զինծառայողների նկատմամբ։

«Ոչ մի պետության զորք, ստորաբաժանում իրավունք չունի կատարել նման վայրագություն հակառակորդի նկատմամբ։ Սա միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է», – հայտարարեց նա։

Ասրյանը նշեց, որ վայրագություններն ապացուցող տեսանյութը իր հեռախոսի մեջ է, և նա կարող է, ցանկության դեպքում, ցույց տալ։

«Խոսքեր չեմ կարողանում գտնել, որպեսզի նկարագրեմ։ Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին, կտրել են մատները, ոտքերը, տկլորացրել են, և դա վայրագության վերջին աստիճանն է», – ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետը։–0–