415.48
6.71
405.78
+25
Եղանակը Երևանում
Հայ

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը կնվազեցվի`

14:55
06 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում վարորդն առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում սահմանված 100 հազար դրամ տուգանքի 75 տոկոսից կազատվի, եթե 24 ժամվա ընթացքում ներկայացնի ԱՊՊԱ պայմանագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրել է համահեղինակ Արմեն Խաչատրյանը:

«Որոշակի պայմանների առկայության դեպքում 4 անգամ նվազեցվում է վարչական տույժի չափը: Նշված հոդվածը պատասխանատվություն է նախատեսում այն սուբյեկտների համար, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր կամ տրանսպորտային միջոցը վարում են առանց ԱՊՊԱ պայմանագրի: Առաջին փոփոխությամբ՝ առավելագույն 100 հազար դրամի փոխարեն քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամ այն դեպքում, եթե չունեն ԱՊՊԱ պայմանագիր, սակայն չեն վարել տրանսպորտային միջոցը: Ներկայումս այս կարգավորումներով ՃՈ-ն կարող է տարվա մեջ 20 անգամ 5000-ական դրամի չափով տուգանք սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր: Մենք նվազեցրել ենք որոշումներ կայացնելու քանակը, սահմանել ենք տարեկան 10 անգամից ոչ ավել, ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 50 հազար դրամը», – ասել է Խաչատրյանը:

Ներկայում առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելը տուգանվում է 100 հազար դրամով: Նախագծի հեղինակ պատգամավորները կարծում են, որ այս տուգանքի չափը չի համապատասխանում իրավախախտման բնույթին և վտանգավորության աստիճանին, այն անհամեմատ խիստ է:

«Սակայն հաշվի առնելով, որ այդ իրավախախտման օբյեկտը ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունությունն է, հետևյալ կարգավորումն ենք առաջարկել՝ անձը ազատվում է տուգանքի 75 տոկոսի վճարման պարտականությունից, վճարում է ընդամենը 25 հազար դրամ այն դեպքում, եթե արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա մեջ ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր: Այսինքն՝ անձը վճարում է 4 անգամ պակաս, քան նախատեսված է այս պահի դրությամբ», – ասել է Խաչատրյանը:

Պատգամավորները կարծում են, որ այս կարգավորմամբ էականորեն կնվազեցվի սոցիալական բեռը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:31
10 Օգոստոսի 2022
Կրակային դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Կրակային դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
16:17
10 Օգոստոսի 2022
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի փակ հատվածի երթևեկությունը վերականգնվել է
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի փակ հատվածի երթևեկությունը վերականգնվել է
15:50
10 Օգոստոսի 2022
Բացահայտվել են Իրանից վառելիքի անօրինական մատակարարման սխեմաներ (ՎԻԴԵՈ)
Բացահայտվել են Իրանից վառելիքի անօրինական մատակարարման սխեմաներ. ՎԻԴԵՈ
14:24
10 Օգոստոսի 2022
Globbing–ի, Onex–ի և Հայփոստի ծառայության նկատմամբ վարույթ է հարուցվել
Globbing–ի, Onex–ի և Հայփոստի ծառայության նկատմամբ վարույթ է հարուցվել
12:37
10 Օգոստոսի 2022
Փակ է Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածի երթևեկությունը (ՖՈՏՈ)
Փակ է Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածի երթևեկությունը. ՖՈՏՈ
11:58
10 Օգոստոսի 2022
Երևանում սպասվում է +42. Իրաքից տաք հոսանքներ են ներթափանցում
Երևանում սպասվում է +42. Իրաքից տաք հոսանքներ են ներթափանցում
11:46
09 Օգոստոսի 2022
Ուշադրություն. ժամանակավորապես կփակվի դեպի միջպետական ճանապարհ տանող առանցքային կամրջի մի հատվածը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես կփակվի դեպի միջպետական ճանապարհ տանող առանցքային կամրջի մի հատվածը. ՍԽԵՄԱ
10:08
09 Օգոստոսի 2022
Մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն
Մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն
15:26
08 Օգոստոսի 2022
ՊԵԿ–ը զգուշացնում է. ակտիվ վարչարարություն է սկսում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով
ՊԵԿ–ը զգուշացնում է. ակտիվ վարչարարություն է սկսում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով
13:16
08 Օգոստոսի 2022
Հայաստանում շքեղ աստղաթափ է սպասվում
Երկնակամարում ֆանտաստիկ տեսարաններ են սպասվում
10:01
08 Օգոստոսի 2022
Հայաստանում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել
Հայաստանում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել
17:32
07 Օգոստոսի 2022
Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել
Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել