ԱԺ–ի մոտից բերման է ենթարկվել 154 քաղաքացի, Ռոման Ամոյանն արդեն ազատ է արձակվել

16.06.2020, 16:52
ԱԺ–ի մոտից բերման է ենթարկվել 154 քաղաքացի, Ռոման Ամոյանն արդեն ազատ է արձակվել
ԱԺ–ի մոտից բերման է ենթարկվել 154 քաղաքացի, Ռոման Ամոյանն արդեն ազատ է արձակվել
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ին հարակից տարածքից ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել 154 քաղաքացու, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Նրա խոսքով, սրանք ժամը 13։30–ի տվյալներ են։

Ջանոյանը նաև նշեց, որ ավելի վաղ բերման ենթարկված հայտնի ըմբիշ Ռոման Ամոյանն արդեն ազատ է արձակվել։

Загружается новость ... "Лево"

Այսօր ԱԺ–ն քվեարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։

Չնայած երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմին, ըստ որի զանգվածային միջոցառումներն արգելվում են, առավոտվանից ԱԺ–ի մոտ էին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ։

Ոստիկանները մի քանի անգամ կոչ արեցին քաղաքացիներին ցրվել, սակայն ապարդյուն։

Օրենքին չենթարկվելու համար ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի տասնյակ քաղաքացիների, նրանց թվում էր նաև հայտնի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն և օլիմպիական բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը, ով դիմադրություն էր ցույց տվել։–0–