ԱԻՆ–ից հայտնում են Լարսում ստեղծված իրավիճակը

29.06.2022, 11:30
ԱԻՆ–ից հայտնում են Լարսում ստեղծված իրավիճակը
ԱԻՆ–ից հայտնում են Լարսում ստեղծված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆի–ից հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։

«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», – նշվում է գերատեսչության հաղորդարության մեջ:

Ինչպես հայտնել էինք հունիսի 27–ին, Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։–0–