ԱԳՆ–ն պարզաբանել է Վրաստան ՀՀ քաղաքացիների մուտքի պայմանները
03.02.2021,
18:45
ԱԳՆ–ն պարզաբանել է Վրաստան ՀՀ քաղաքացիների մուտքի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ–ն պարզաբանել է Վրաստան ՀՀ քաղաքացիների մուտքի պայմանները։
ԱԳՆ–ից նշել են, որ հայկական մամուլում տեղեկատվություն է շրջանառվում առ այն, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։
«Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը ներառված չէ այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան։ ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքը հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դեղաչափ) անցնելուց հետո», – նշել են ԱԳՆ–ից։
Վրաստանի կառավարությունը որոշել է փետրվարի 1–ից վերականգնել կանոնավոր ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով, որը դադարեցվել էր 2020թ.–ի մարտի կեսերին։ Հիմա Վրաստանից և հետադարձ կարելի է ճամփորդել 12 երկրներից` Գերմանիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Ֆրանսիա, Ավստրիա , Քաթար , ԱՄԷ, Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, Ղազախստան և Բելառուս։
Երևանից շաբաթական իրականացվելու է երկու չվերթ` չորեքշաբթի և կիրակի օրերին։ Չվերթեր չեն իրականացվի միայն փետրվարի 3–ին և 7–ին, դրա փոխարեն նախատեսված են լրացուցիչ չվերթեր փետրվարի 5–ին։–0–
Загружается новость ... "Лево"