ԱԳՆ-ն մեկնաբանել է կորոնավիրուսի դեմ պայքարում Թուրքիայի առաջարկած օգնությունը և Չինաստանի ուղարկած օգնության շուրջ սկանդալը
13.04.2020,
16:26
ԱԳՆ-ն մեկնաբանել է կորոնավիրուսի դեմ պայքարում Թուրքիայի առաջարկած օգնությունը և Չինաստանի ուղարկած օգնության շուրջ սկանդալը

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Թուրքիայի՝ Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնություն տրամադրելու մասին հայտարարութունը և Չինաստանի կողից Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ բարձրացած աղմուկը
Ավելի վաղ թուրքական կողմը հայտարարել էր, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը: Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայում Չինաստանի դեսպանը՝ Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ պարզաբանում տալու համար:
Նրա խոսքով՝ այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով:
«Հարկավոր է նշել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում»,-ասել է Նաղդալյանը։
Ըստ նրա՝ ցավալի է, բայց թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարությունները չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը: Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, և հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականից ի վեր, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: 2008-ի աշնանը հարաբերությունների կարգավորման գործընթացը նախաձեռնել է այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը:
2009 թ. Հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրություն», որոնք վավերացվելու էին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն, 2010 թ. Ապրիլի 22-ին, Սարգսյանը դադարեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը ՝ ասելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել գործընթացը:
ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ հանրապետության բոլոր կառավարությունները բազմիցս հայտարարել են Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց պատրաստակամության մասին ՝ առանց նախապայմանների: -0-
Ավելի վաղ թուրքական կողմը հայտարարել էր, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը: Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայում Չինաստանի դեսպանը՝ Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ պարզաբանում տալու համար:
Загружается новость ...
"Право"
«Մենք արդեն իսկ նշել ենք, որ Հայաստանի կողմից շարունակական ջանքեր են ձեռնարկվում այսօր դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հատկապես այն երկրներից, որտեղ լայն տարածում է ստացել նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ արդեն իսկ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ»,- ասել է Նաղդալյանը։Նրա խոսքով՝ այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով: