415.24
4.83
386.52
+19
Եղանակը Երևանում
Հայ

7–հարկանի շենքի երկարություն ունեցող հայկական տոլման ցնցեց «համեղ» փառատոնի այցելուներին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

00:56
22 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Գրեթե 7–հարկանի շենքի երկարություն ունեցող տոլման դարձավ իսկական սենսացիա «Ուդուլի» տոլմայի 6–րդ ամենամյա փառատոնի ժամանակ, որն անցկացվեց մայիսի 21–ին «Մուսալեռ» հուշահամալիրի տարածքում։

Հսկայական տոլմայի հեղինակները սահմանեցին համաշխարհային ռեկորդ` գերազանցելով նախորդ տարվա ձեռքբերումը (10 մետր)։

Фестиваль толмы Удули

«Համեղ» փառատոնի այցելուները, սակայն, հաշված րոպեների ընթացքում կերան խոհարարական արվեստի այդ գլուխգործոցը։

Փառատոնի հյուրերն ու մասնակիցներն, ընդհանուր առմամբ, կարողացան համտեսել տոլմայի ավելի քան 70 տեսակ, որոնք պատրաստվել են հայկական ազգային բաղադրատոմսերով։

Фестиваль толмы Удули

Ամենաժողովրդական փառատոնը

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի նախագահ, միջոցառման կազմակերպիչ Սեդրակ Մամուլյանը, փառատոնի գլխավոր նպատակն է հանրաճանաչ դարձնել ազգային խոհանոցը։

«Մեր երկրորդ նպատակն է Հայաստանը դարձնել ավելի գրավիչ օտարերկրյա զբոսաշրջիկների համար», – նշեց Մամուլյանը։

Седрак Мамулян на фестивале толмы б

Նա ավելացրեց, որ այս տարի փառատոնին մասնակցում է 30 թիմ, ընդ որում ցանկացողների թիվն ավելի շատ էր։ «Ակտիվորեն մասնակցում են շրջանի գյուղերի բնակիչներն, ինչն արդեն մեծ արդյունք է», – ասաց Մամուլյանը։

Մամուլյանը նաև ընդգծեց, որ փառատոնի ընթացքում միջոցառման մասնակիցները կմրցեն երեք անվանակարգերում` «Լավագույն համ», «Լավագույն գաղափար» և «Լավագույն տեսք», ինչպես նա կհանձնվի Գրան–պրի։

Фестиваль толмы Удули, Седрак Мамулян

Հայերի սիրած ճաշատեսակը

Փառատոնի այցելու Հռիփսիմե Խաչատրյանը, ով մեծ տպավորություն էր ստացել փառատոնից, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին ասաց, որ առաջին անգամ է մասնակցում նման միջոցառման։ Նրա խոսքով` կազմակերպիչներն ամեն ինչ շատ լավ են կազմակերպել։

«Չնայած այն դժվարություններին, որոնց միջով անցնում է մեր ժողովուրդը, այսօր մենք համախմբվել ենք, ինչը շատ հաճելի է։ Սա շփվելու, միասին ուրախանալու ևս մեկ հիանալի հնարավորություն է», – նշեց Հռիփսիմեն և ավելացրեց, որ տոլման յուրաքանչյուր հայ ընտանիքի տոնական սեղանի գլխավոր ճաշատեսակներից է։

Фестиваль толмы Удули

Փառատոնի մեկ այլ մասնակից Ջուլիետտա Թովմասյանը նշեց, որ իրեն շատ է դուր գալիս միջոցառման գաղափարը։ «Առաջին անգամ եմ մասնակցում և շատ տպավորված եմ։ Համտեսել ենք այստեղ ներկայացված տոլմայի գրեթե բոլոր տեսակները, նրանցից յուրաքանչյուրն ունի բացառիկ համ», – նշեց Թովմասյանը։

Տոլմա սիրում են պատրաստել անգամ բանակում

«Ուդուլի» 6–րդ փառատոնը կարելի է համարել աննախադեպ` մասնակիցների և այցելուների քանակի տեսանկյունից։ Այս տարի տոլմա պատրաստեցին անգամ բանակի խոհարարները։

Այսպես, Իջևանի զորամասերից մեկի շեֆ–խոհարար Բագրատ Հովակիմյանը նշեց, որ անհամբեր սպասում է ժյուրիի գնահատականներին։ «Այսօր մենք պատրաստել ենք հավի մսով և նարնջի հյութով տոլմա», – նշեց նա։

Фестиваль толмы Удули, армейский повар

Հովակիմյանն ավելացրեց, որ բանակի խոհարարները կշարունակեն մասնակցել փառատոնին` փորձելով աջակցել հայկական խոհանոցի զարգացմանը։

«Կարաս» թոնրատների ցանցի շեֆ–խոհարար Արայիկ Զաքարյանն իր հերթին նշեց, որ ամեն տարի մասնակցում է փառատոնին։

Фестиваль толмы Удули

«Յոթ տարի առաջ Ադրբեջանը ցանկացավ յուրացնել հայկական ազգային ճաշատեսակը` տոլման, ինչից հետո որոշվեց կազմակերպել այս փառատոնը և աշխարհին ցույց տալ, որ տոլման մեր սեփական ճաշատեսակն է, որը «ծնվել է» Զանգեզուրում», – ընդգծեց Զաքարյանը։

Խոհարարը նշեց, որ տոլման պատրաստել է հայկական դասական բաղադրատոմսով` օգտագործելով տավարի միս, խաղողի տերևներ, կարագ և համեմունքներ։–0–

Фестиваль толмы Удули

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ