ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ջրանջատումներ են նախատեսված Երևանում և Գեղարքունիքում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
Ս.թ. մայիսի 31-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի և Սիլիկյան հին խճուղու ջրամատակարարումը:
Ս.թ. մայիսի 31-ին ժամը 07:00-ից մինչև հունիսի 1-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:
Այսօր ավելի վաղ «Վեոլիա Ջուր» ընկերութունը
հայտնել էր, որ 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Արաբկիր վարչական շրջանում։–0–