432.8
4.09
410.12
+23
Եղանակը Երևանում
Հայ

+33 աստիճան. Հայաստանում կարող է մարտ ամսվա ջերմաստիճանային ռեկորդ գրանցվել

19:52
20 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում օդի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ ներթափանցող տաք օդային հոսանքների արդյունքում։

Այսօր Կապանում գրանցվել է 28 աստիճան տաքություն։

«Երբ մարտի 20-ին Կապանում արդեն +28 աստիճան է»,– Facebook–ի իր էջում գրել էր ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ` դնելով զարմանքի էմոտիկոնը։

Ինչպես Սուրենյանը հայտնել է armtimes.com–ին, Սյունիքի հովտային գոտում այսօր գրանցվել է +24 ... +28 աստիճան, Տավուշում և Արարատյան դաշտում՝ +22 ... +23, լեռնային շրջաններում՝ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, այսինքն՝ նույնիսկ բարձրադիր մարզերում, որոնք ծովի մակերրւյթից 1800-2000 մ բարձրության վրա են, այսօր ցերեկային ժամերին դիտվել է +15 ... +16 աստիճան:

«Նշված ջերմաստիճանները շեղված են, կլիմայական նորմայից բարձր են 8-10 աստիճանով»,- նշել է Սուրենյանը։

Նրա խոսքով, մարտի 24-ին սպասվում է ևս մեկ տաք օդային ալիք, ինչի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա ևս 5-6 աստիճանով:

«Դա, սակայն չի արտահայտվի արևային եղանակով: Կդիտվի փոփոխական ամպամածություն, բայց շատ տաք կլինի: Սյունիքի հովտային գոտում այդ օրը ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +33 աստիճանի, Տավուշում՝ մինչև +30 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչև +27 ... +28 աստիճանի, նույնը նաև Երևանում: Այդ օրը օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի արդեն մոտ 12-15 աստիճանով»,- ընդգծել է Գագիկ Սուրենյանը:

Ինչ վերաբերում է տեղումներին, ապա վաղը՝ մարտի 21-ին, ցերեկը հանրապետությունում սպասվում է կարճատև ամպրոպային բնույթի անձրև՝ 15-20 րոպե տևողությամբ:

«Դրանից հետո դարձյալ կարճատև անձրևներ կլինեն մարտի 24-ի երեկոյան և 25-ի գիշերը: Վաղը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, մարտի 23-ին, դարձյալ առանձին շրջաններում, քամին կուժգնանա մինչև 20-25 մ/վ արագությամբ, որը կպահպանվի մինչև ամսի 24-ը»,– ասել է օդերևութաբանն ու հավելել, որ եթե կանխատեսումներն արդարանան, և մարտի 24-ին օդի ջերմաստիճանը հասնի +33-ի, ապա դա կլինի Հայաստանում մարտին երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը:

«Վերջին անգամ Սյունիքի հովիտներում եղել է +30 աստիճան 2004 թվականին մարտի 5-ին: Դրանիցի հետո այլևս չենք ունեցել այդպիսի ջերմաստիճան: Եթե +33 աստիճանը գրանցվի, ապա դա կհամարվի մեր հանրապետությունում մարտին երբևիցե դիտված ամենատաք ջերմաստիճանը»,- եզրափակել է Գագիկ Սուրենյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:22
07 Հոկտեմբերի 2023
Ֆասթ Բանկը դարձել է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը
Համագործակցության շրջանակներում Ֆասթ Բանկի տարբերանշանը ներկայացված է լինելու ֆուտբոլային ակումբի խաղային և մարզումային մարզահագուստի վրա, ինչպես նաև այլ ֆիզիկական և թվային հարթակներում
15:13
07 Հոկտեմբերի 2023
Բոլորս մի ալիքի վրա ենք. Fast Sport հեռուստաալիքն այսուհետ կարող եք դիտել 7-րդ ալիքով
Fast Sport հեռուստաալիքն այսուհետ կարող եք դիտել 7-րդ ալիքով: Այն հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով
16:44
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
13:26
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ ՊՆ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
13:19
06 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
12:34
06 Հոկտեմբերի 2023
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
12:18
06 Հոկտեմբերի 2023
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
11:38
06 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ին ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
05 Հոկտեմբերի 2023
Յուրացրել է 1,4մլրդ դրամ. ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
20:41
05 Հոկտեմբերի 2023
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
19:10
05 Հոկտեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ, ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում
18:54
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ