3–ամյա Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը (ՖՈՏՈ)
26.01.2021,
20:12
3–ամյա Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 3 տարեկան Մարիամը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը։
Ինչպես հայտնում է ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը, փոքրիկին բարձր ջերմությամբ, մաշկի ցանով, կոպերի և վերջույթների այտուցներով ու ծանր վիճակում «Սուրբ Ասստվածամայր» էր հասցրել մայրը, ով պատմում է, որ երեխայի վիճակի մասին մինչև Երևան բերելը ոչ ոք չի հասկացել թե ինչ խնդիր է նրա մոտ։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն աղջնակի մոտ ախտորոշել են COVID ասոցացված կավասակիանման հիվանդություն։
Տասը օր խիստ բուժում ստանալով փոքրիկն առողջացել է ու հաղթահարել հիվանդությունը։
«Երեխայի ներկա վիճակը լավ է, առաջացած բարդություններ չկան։ Շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։Բժշկական կենտրոնում արդեն հինգ երեխա է բուժվել Կավասակիից, հիվանդության այս տեսակը Հայաստանում առաջին անգամ ախտորոշվել է հենց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում», – նշել է Դերձյանը։–0–