233 նոր դեպք` 1 օրում. կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 39819–ի

06.08.2020, 10:55
233 նոր դեպք` 1 օրում. կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 39819–ի
233 նոր դեպք` 1 օրում. կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 39819–ի
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 233 նոր դեպք, ընդհանուր` 39819։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Նշենք, որ օգոստոսի 5–ին գրանցվել էր 288 նոր դեպք։

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 31556: Փաստացի բուժվում է 7263 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 171600 (+1588): Մահացել է, ցավոք, 772մարդ (+2):-0-