2016 թ.-ի տարեսկզբից ի վեր Հայաստանում ՃՏՊ-ների թիվը 5 տարվա մեջ առաջին անգամ նվազել է

30.08.2016, 13:59
2016 թ.-ի ութ ամսվա ընթացքում Հայաստանում գրանցված ճանապարհատրանսպորտային երթևեկության պատահարները հինգ տարվա մեջ առաջին անգամ նվազել են:
2016 թ.-ի տարեսկզբից ի վեր Հայաստանում ՃՏՊ-ների թիվը 5 տարվա մեջ առաջին անգամ նվազել է
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. 2016 թ.-ի ութ ամսվա ընթացքում Հայաստանում գրանցված ճանապարհատրանսպորտային երթևեկության պատահարները հինգ տարվա մեջ առաջին անգամ նվազել են, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՃՏԾ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

«Տարեսկզբից ի վեր գրանցվել է 1972 ՃՏՊ, որոնց հետևանքով 150 մարդ զոհվել է, 2794-ը` տուժել: Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, ՃՏՊ-ների թիվը նվազել է 174 պատահարով, զոհերի քանաքկը` 53-ով, վիրավորներինը` 253-ով», - հայտարարեց Սարգսյանը:

Նրա խոսքով, 2011 թ.-ից ի վեր` Հայաստանում դիտարկվում էր ՃՏՊ-ների թվի աճ, և հինգ տարվա մեջ առաջին անգամ դրանց թիվը կրճատվել է:

«Եթե այդ միտումը շարունակվեր, այս պահին զոհերի քանակը կարող էր 30-ով ավելի լինել, սակայն այս ութ ամսվա ընթացքում հաջողվել է 80 հոգու կյանք փրկել: Այս պահի դրությամբ իրավիճակը երկրում կայուն է», - ասաց Սարգսյանը:

Նա ավելացրեց, որ նման դրական դինամիկան պայմանավորված է երեք գործոններով:

«Առաջինը ոչ սթափ վարորդների նկատմամբ վարչական տույժերի խստացումն է: Նախորդ տարվա համեմատ, անսթափ վիճակում ղեկին նստած վարորդների թիվը կրկնապատկվել է: Երկրորդ գործոնը կապված է ավտոմեքենաների թաղանթապատ դիմապակիների դեմ պայքարի հետ: Այսօր, այդպիդի մեքենաներ գրեթե չկան: Երրորդ, գրանցվել է հաստատված արագությունը գերազանցող վարորդների հայտնաբերման ցուցանիշի աճ», - ասաց Սարգսյանը: -0-