ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 1–ից Հայաստանում ուժի մեջ կմտնի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումը։
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկրում գրանցված 4700 անուն դեղերից 2700–ը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով։
Վաղվանից դեղատոմսով կվաճառվեն հակաբիոտիկներ, հորմոնալ և կոդեին պարունակ դեղերը, հուլիսի 1–ից դեղատոմսով կվաճառվի նաև ներարկումային և օնկոլոգիական դեղորայքը, իսկ հոկտեմբերի 1–ից` մնացած բոլոր դեղերը, որոնք նախատեսված են կառավարության որոշմամբ։
ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն հրապարակել է դեղորայքի ամբողջական ցանկը, որոնք բաց են թողնվելու դեդատոմսով։ Այս կապակցությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր ընթերցողներին է ներկայացնում 20 ամենապահանջված և հաճախ վաճառվող դեղերը, որոնք առաջվա պես հնարավոր կլինի գնել առանց դեղատոմսի։
ՑԱՎԱԶՐԿՈՂ, ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ, ՋԵՐՄԻՋԵՑՆՈՂ ԴԵՂԵՐ
Պարացետամոլ – անիլինդների խմբի ցավազրկող, ունի ջերմիջեցնող հատկություն
Անալգին – օժտված է վառ արտահայտված ցավազրկող, հակաբորբոքային և ջերմիջեցնող հատկությամբ
Ասպիրին (ացետիլսալիցիլաթթու)- օժտված է անալգետիկ (ցավազրկող), ջերմիջոցնող, հակաբորբոքային հատկություններով։
Իբուպրոֆեն – Պրոպիոնաթթվի ածանցյալների խմբի ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց, օժտված է ցավազրկող և ջերմիջեցնող հատկությամբ։
Միգ – ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց
Ասկոֆեն – համակցված դեղամիջոց է, ունի ցավազրկող և ջերմիջեցնող հատկություն։ Ասկոֆենի մեկ հաբի կազմի մեջ մտնում է 0.2 գ ացետիլսալիցիլաթթու և ֆենացետին, ինչպես նաև 0.04 գ կոֆեին։
Ցիտրամոն – անալգետիկ, արյունը ջրիկացնող, ջերմիջեցնող, հակաբորբոքային դեղամիջոց։
Օգտագործում են գլխացավի և հարբուխի ժամանակ։
Տեմպալգին – ունի արտահայտված և երկարատև ցավազրկող և ջերմիջեցնող հատկություն չափավոր հակաբորբոքային ազդեցությամբ։
Загружается новость ...
"Право"
ՄՐՍԱԾՈՒԹՅԱՆ, ԳՐԻՊԻ, ՀԱՐԲՈՒԽԻ ԴԵՄ ԴԵՂԵՐ
Ֆերվեքս – համակցված դեամիջոց, որի կազմում են հակագիստամինային ֆենիրամին միջոցը, պարացետամոլ։
Տերաֆլյու – համալիր միջոց հարբուխի և գրիպի բուժման համար։ Օժտված է ցավազրկող, ջերմիջեցնող, հակաալերգիկ էֆեկտով։
ԴԻԱՐԵԱՅԻ ԴԵՄ (ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ) ԴԵՂԵՐ
Իմոդիում – օժտված է հակափորլուծության էֆեկտով։ Կազմի մեջ մտնող լոպերամիդն օպոիդային ռեցեպտորների ընտրողական սինթետիկ արգելակիչ է։
Սմեկտա – բնական ծագման դեղամիջոց է։
Ակտիվացված ածուխ – ներծծող միջոց։ Նվազեցնում է թունավոր նյութերի ներծծումն աղեստամոքսային տրակտից։
Սպազմալիտիկներ
Նո–շպա – սպազմալիտիկ միջոց, ունի հարթ մկանահյուսվածքի հզոր սպազմալիտիկ ազդեցություն։
Սպազմալգոն – համակցված անալգետիկ վառ սպազմալիտիկ ակտիվությամբ։
Ֆերմենտներ
Պանկրեատին – դեղամիջոցի կազմում ընդգրկված պանկրեատիկ ֆերմենտները` ամիլազան, լիպազան և պրոտեազան, թեթևացնում են ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի յուրացումը։
Մեզիմ – Մեզիմ Ֆորտեն ֆերմենտային դեղամիջոց է, ունի պանկրեատիկ հատկություն։
Հանգստացնող դեղեր
Կարվալոլ – հանգստացնող, սեդատիվ դեղամիջոց մենթոլի հիմքով
Կատվախոտի հանուկ – ազդող նյութ` կատվախոտի հանուկ
Վալոկարդին – սեդատիվ և սպազմալիտիկ հատկությամբ օժտված դեղամիջոց։ -0-