12–ժամյա ջրանջատում է նախատեսված Արարատի մարզի որոշ հասցեներում
03.08.2020,
09:55
12 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 4-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, ինչպես նաև Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–