ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված Հրազդան քաղաքի որոշ հասցեներում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Կենտրոն, Միկրոշրջան, Վանատուր և Ջրառատ թաղամասերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–