Զորամասն ինքնակամ լքած զինվորը հայտնաբերվել է
10.02.2016,
12:03
Զորամասը ինքնակամ լքած զինվորը հայտանբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում:
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Զորամասը ինքնակամ լքած զինվորը հայտանբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Զինվորը «ինքնակամ լքել է զորամասի տարածքը>>
«Զորամասի հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտանբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում», – գրել է Հովհաննիսյանը։ –0–