412.76
4.77
386.62
+14
Եղանակը Երևանում
Հայ

Զինված խմբի անդամները բացահայտել են, թե ով պետք է պայթեցներ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը. նոր մանրամասներ

10:45
17 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալված «հանցավոր» խմբի գործով նախաքննությունն արդեն շարունակվում է 3,5 ամիս:

Երևանում վնասազերծված հանցախմբի թիրախը կարող էին լինել խորհրդարանն ու վարչապետը>>

Ինչպես գրում է «Ժողովուրդը», այս ընթացքում գործով անցնող բոլոր մեղադրյալները, կարելի է ասել, ամեն ինչ պատմել են իրավապահներին, այդ թվում նաև թե խմբի անդամներից ում ինչ գործառույթ է վերապահված եղել:

Թերթը պարզել է, սակայն, որ մինչ օրս ցուցմունք չտված եզակի մեղադրյալներից մեկը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կալանավորված ազատամարտիկ, 49-ամյա Հարություն Սարիբեկյանն է՝ Զիմ մականունով: Նա պնդում է, որ ինքը խմբի անդամներին չի ճանաչում ևր գործի հետ կապ չունի:

Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործով հրամանատարներ են ձերբակալվել>>

Փոխարենը գործով անցնող մյուս մեղադրյալների ցուցմունքների մի մասը հենց նրա դեմ է ուղղված: Մասնավորապես, ըստ նույն լուրերի՝ մեղադրյալներից 5-ը ԱԱԾ քննիչներին ասել են, որ իրենք ծրագրած են եղել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, և որ իբր այդ գործառույթը հանձնարարված է եղել հենց Հարություն Սարիբեկյանին, գրում են հոդվածի հեղինակները։ 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախորդ տարվա նոյեմբերի 25–ին տեղեկացրել էր 19 հոգուց բաղկացած զինված հանցախմբի վնասազերծման մասին, որի նպատակն էր կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ հանրապետության տարածքում։

Հանցախմբի անդամների կողմից վարձակալած տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում