Զինված խմբի վիրավոր անդամները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ
31.07.2016,
22:11
«Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Սասնա ծռերը» հանձնվում են և իրենց հայտարարում ռազմագերի>>
Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ–ն հայտարարություն տարածեց, որում նշվում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է: ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է։–0–