Զինվորը «ինքնակամ լքել է զորամասի տարածքը». նա դեռ որոնվում է

09.02.2016, 17:03
Դիլիջան քաղաքի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի, 19-ամյա Ազիզ Բաքոյանը փետրվարի 6-ի երեկոյան «ինքնակամ լքել է զորամասի տարածքը»:
Զինվորը «ինքնակամ լքել է զորամասի տարածքը». նա դեռ որոնվում է
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Դիլիջան քաղաքի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի 19-ամյա Ազիզ Բաքոյանը փետրվարի 6-ի երեկոյան «ինքնակամ լքել է զորամասի տարածքը»:

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, Բաքոյանը նորակոչիկ է և երդման արարողությանը դեռ չի մասնակցել։ Սահմանված կարգով, դեպքի մասին տեղեկացվել է Ռազմական ոստիկանությանը, որը փնտրում է զինվորին։ -0-