420.2
4.23
390.99
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանությունը «կանաչների» ակցիայի մասին. նրանց գործողությունները չէին բխում օրենքից

17:57
20 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը երեքշաբթի հաղորդագրություն է տարածել, որում մեկնաբանել է իր գործողությունները Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարողների ակցիային միջամտելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2019 թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի և հարակից բնակավայրերի քաղաքացիներին, որոնք Բաղրամյան 26 հասցեում հանդիպում էին ՀՀ վարչապետի հետ: Այո, հավաքը խաղաղ էր, և ոստիկանությունը, իրականացնելով իր գործառույթները, պահպանում էր հասարակական կարգը, ապահովում հավաքի մասնակիցների անվտանգությունը:

«Հետո, սակայն, քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան: Ոստիկանությունը մի քանի անգամ հայտարարեց, որ նրանց գործողությունները չեն բխում օրենքից, և բավարար ժամանակ տվեց՝ պողոտան բացելու համար: Սակայն նրանք հրաժարվեցին կատարել ոստիկանների օրինական պահանջը, և ոստիկանությունը ստիպված էր միջամտել: Փողոցը փակած քաղաքացիները մի քանի անգամ հեռացվեցին պողոտայից մայթ, սակայն կրկին վերադարձան ու փակեցին ճանապարհը: Եվ ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ՝ պողոտան բացելու համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում: 

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ իր գործառույթներն իրականացնող ոստիկանության ծառայողներին օրենքով վերապահված է անհրաժեշտության դեպքում կիրառել համաչափ ֆիզիկական ուժ: Խաթարվել էր երթևեկությունը, խախտվել էին այլ քաղաքացիների իրավունքները, և միջամտությունն անհրաժեշտ էր: 

«Հավաստիացնում ենք, որ նմանատիպ յուրաքանչյուր միջոցառումից հետո, ոստիկանության պետի հանձնարարությամբ, մանրակրկիտ ուսումնասիրվում է ամեն մի ոստիկանի գործողությունը, արվում են հետևություններ, հարկ եղած դեպքում՝ նշանակվում է ծառայողական քննություն: Այդպես կլինի նաև այս անգամ: Այո, ոստիկանությունը կիրառել է համաչափ ֆիզիկական ուժ, և համացանցում տարածված տեսագրությունների ուսումնասիրությամբ ակնառու չեն համաչափության խախտումներ, իսկ եթե ակտիվիստներից մեկն էլ պատահաբար, կրկնում ենք՝ պատահաբար վնասվել է, խնդրում ենք միտում ու դիտավորություն չփնտրել: Յուրաքանչյուր մարդու վնասվածքը ցավալի է, նաև ոստիկանների համար», - նշում են ոստիկանությունից: 

Ինչ վերաբերվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացուն՝ ոստիկանությունից նշում են, որ հենց ոստիկաններն են կանչել շտապօգնություն, երբ ոստիկանության բաժնում նա հայտարարել է, թե վատ է զգում: Ախտորոշումն էլ եղել է նևրոտիկ ռեակցիա, սրտի ռիթմի խանգարում, ինչը ոչ մի կերպ չի կարող լինել անհամաչափ ուժի կիրառման հետևանք: Ի դեպ, դիտելով նրա ֆեյսբուքյան էջը՝ կարելի է տեսնել, թե նա ինչպես է դիմադրում ոստիկաններին և չի ենթարկվում նրանց օրինական պահանջին:

«Ոստիկանությունը ծառայել և ծառայում է օրենքին ու ժողովրդին, ՀՀ քաղաքացուն և հետևողական է, որպեսզի բոլոր պարագաներում իր աշխատակիցները գործեն բացառապես օրենքի շրջանակներում: Սակայն միայն ոստիկանությունը չէ, որ ունի պարտականություններ: Իրավունքներից զատ՝ պարտականություններ ունեն նաև հավաքի մասնակիցները, ակտիվիստները, բոլորս: Ուստի կոչ ենք անում բոլորին՝ մնալ օրենքի և օրինականության սահմաններում, անվերապահորեն կատարել ոստիկանների օրինական պահանջները, չդիմել սադրիչ գործողությունների: Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ ոստիկաններն էլ, պարտականություններից զատ, ունեն նաև իրավունքներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՀՀ ոստիկանությունում համոզված են, որ եկել է օրենքի գերակայության ժամանակը, երբ բոլորը հավասար են օրենքի առաջ: Ուստիև արդիական չեն ոչ ճանապարհ փակելը, ոչ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը, ոչ էլ ոստիկանությանն անհարիր պիտակներ կպցնելը: Հայտարարություն տարածողներն էլ հիանալի գիտեն յուրաքանչյուր հարցի լուծման օրինական, պաշտոնական ուղին: Ոստիկանությունը հորդորում է հարկ եղած դեպքում ընտրել հենց այդ ճանապարհը:

«Միայն հավելենք, որ ոստիկանությունն այսուհետ էլ գործելու է միմիայն օրինականության սահմաններում, ինչը պահանջելու է նաև քաղաքացիներից, մնալու է բաց՝ ամեն մի խնդիր քննարկելու և լավագույն լուծում գտնելու հարցում՝ նույնը պահանջելով հասարակական կազմակերպություններից, շարունակելու է բարեփոխվել, զարգանալ ու ինքնամաքրվել՝ ունենալով ողջ հանրության աջակցությունը: Ի վերջո, բոլորիս նպատակը մեկն է՝ օրենքի գերակայությունը: Բոլորս նույն կողմում ենք», - ասված է հաղորդագրությունում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:02
02 Ապրիլի 2024
Փոխվել են երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները․ ՆԳՆ–ն իրազեկում է (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, վարորդներ․ երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները փոխվել են․ ՎԻԴԵՈ
10:14
02 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
10:05
02 Ապրիլի 2024
Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ ռազմավարական որոշում է կայացրել, որ չի հանձնվելու․ ՎԻԴԵՈ
09:45
02 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
19:37
01 Ապրիլի 2024
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
17:25
01 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ կգործարկվի
14:51
01 Ապրիլի 2024
Հայաստան են ժամանել ամերիկացի ռազմական հրահանգիչներ
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն
13:07
01 Ապրիլի 2024
Երիտասարդ կհամարվի 13-ից 30 տարեկան քաղաքացին. նոր շեմ կսահմանվի
ՀՀ–ում կսահմանվի երիտասարդության նոր շեմ
13:01
01 Ապրիլի 2024
Խոստանում են օրական մինչև 20 հազար դրամ եկամուտ․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
Զգուշացե՛ք․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
11:36
01 Ապրիլի 2024
Փաշինյանը հայտարարել է, որ Քրիստոսը երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է․ Մայր Աթոռից պատասխանել են նրան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն իրեն համեմատել է Քրիստոսի հետ․ Մայր Աթոռից արձագանքել են․ ՎԻԴԵՈ
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության