ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ամփոփեց անցնող՝ 2019 թվականը և անվանեց 2 գլխավոր ձեռքբերումները։
«Անցյալ տարին բավականին հաջողված էր բոլոր առումներով։ Մասնավորապես մենք կյանքի կոչեցինք շատ կարևոր՝ սննդի կազմակերպման ոլորտը։ Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար և բազմատեսակ սննունդ։ Մեր զինծառայողները վաստակել են լավագույնը ունենալու իրավունքը, և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,- ասել է Տոնոյանը։
Նրա խոսքով՝ անցնող տարին նշանավորվել է նաև նոր սպառազինությունների ձեռք բերմամբ։
«Հայոց բանակը համալրվել է նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության զինատեսակներով։ Մեր Զինված ուժեը օրեցօր հզորանալու են, մեր ուժը հակառակորդի համար լինելու է ավելի մահաբեր»,- ասել է Տոնոյանը: -0-