578.91
6.34
492.4
+11
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հայ ժողովրդի դեմ հայտարարված պատերազմ է․ Փաշինյանը` The Washington Post-ին տված հարցազրույցում

13:18
30 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Washington Post-ին, որում անդրադարձել է Լեռնաիին Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և պատերազմական գործողություններին: ՀՀ վարչապետը խոսել է նաև Թուրքիայի ներգրավվածությւան մասին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

 ՀՀ վարչապետը հարցազրույցի ժամանակ մտավախություն է հայտնել, որ արդյունքում Թուրքիան և Հայաստանն ավելի լայնածավալ պատերազմի մեջ կարող են ներքաշվել: Նա նշել է, որ Թուրքիան «անկայունություն է ստեղծում հարևան երկրներում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Մերձավոր Արևելքում և այժմ Հարավային Կովկասում: Դա ահագնացող սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նա հայտնել է, որ բացի հիշյալ F-16-ի դեպքից, կիրակի օրվանից հակամարտության վերսկսումից ի վեր Թուրքիան օգնում է Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերով և վարձկաններով:

«Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան կողմերին կոչ են անում անցնել դիվանագիտության: Փաշինյանն ասել է, որ ինքը և իր գործընկերներն արդեն զրուցել են այդ բոլոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սակայն առայժմ ակնհայտ առաջընթաց չի գրանցվել հրադադարի կամ կարգավորման բանակցությունների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդ որում ընդգծվում է, պետդեպարտամենտն ավելի ու ավելի է մտահոգվում ԱՄՆ կարևոր դաշնակցի (ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա) և Ռուսաստանի դաշնակից Հայաստանի միջև դիմակայությամբ:

«Փաշինյանն ել է, որ Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը բուն Հայաստանի վրա «այժմ իրականություն է դարձել» Հայաստանի մայրաքաղաք Երևանից արևելք գտնվող Վարդենիսի շրջանի հրետակոծմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նա ասել է, որ թուրքական F-16- ը, որն ըստ հաղորդումների խոցել է հայկական S-25 կործանիչը, աջակցում էր Վարդենիսի տարածքում ադրբեջանական հարձակմանը: Ռուսաստանի ՏԱՍՍ գործակալությունը երեքշաբթի օրը հաղորդում տվեց հայկական օդանավի խոցման մասին՝ վկայակոչելով Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հայ ժողովրդի դեմ հայտարարված պատերազմ է», - պնդել է Փաշինյանը: Նա ասել է, որ Թուրքիայի հետ ունեցած պատմական հակամարտության պատճառով իր երկիրն այսօր կանգնած է «էքզիստենցիալ սպառնալիքի» առջև:

Պատասխանելով Հայաստանի հարավ-արևմուտքում գտնվող ադրբեջանական Նախիջևանից հնարավոր հարձակման սպառնալիքի մասին, Փաշինյանն ասել է, որ նա ռազմական դրություն է հայտարարել և շեշտել. «Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար»:

Մասնավորելով թուրքական սպառնալիքի մասին ասվածը՝ Փաշինյանը վկայակոչել է Օսմանյան կայսրության մայրամուտին՝ 1915 թվականին ավելի քան 1 միլիոն հայերի կոտորածը, որը թեև ԱՄՆ Կոնգրեսի և շատ այլ երկրների կողմից ընդունված բանաձևերում որակվում է որպես «ցեղասպանություն», սակայն շարունակում է մերժվել Թուրքիայի կողմից:

«Թուրքիայի նախագահը ժխտողականությունը վերածել է իր պետության պաշտոնական քաղաքականության», - ասել է Փաշինյանը՝ հավելելով. «Ժխտողականությունը նոր ցեղասպանության նախապայմաններից մեկն է»:

Հայաստանի վարչապետն ասել է, որ կիրակի մարտերը վերսկսվելուց ի վեր Հայաստանն ունեցել է տասնյակ զոհեր և շուրջ 200 վիրավոր: Նա նշեց, որ ադրբեջանցիները կորցրել են մի քանի հարյուր զինվոր, գումարած ավելի քան 100 տանկ, մի քանի ուղղաթիռ և այլ տեխնիկա: Նա նաև ասել է՝ քանի որ հայկական ուժերը հետ են մղել հարձակումներն ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ, ապա «հուսով եմ, որ ի վերջո Ադրբեջանի նախագահը կհասկանա, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի»:

Փաշինյանի խոսքով՝ շաբաթվա ընթացքում հնարավոր դիվանագիտական կարգավորման մասին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Պետդեպարտամենտը կիրակի օրը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները «անհանգստացած են Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններից» և նախազգուշացրել են «արտաքին ուժերին՝ զերծ մնալ սրվող հակամարտությանը մասնակցելուց»՝ անուղղակիորեն ակնարկելով Թուրքիային:

Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բայգունը զանգահարել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ «երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»: Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվում են հետագա բանակցություններ ԱՄՆ պաշտոնյաների հետ:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:24
19 Հոկտեմբերի 2020
Վարձկաններ Սիրիայից, Սասուն Միքայելյանի վիրավորումը և այլ կարևոր լուրեր՝ սահմանից (ՎԻԴԵՈ)
Վարձկաններ Սիրիայից, Սասուն Միքայելյանի վիրավորումը և այլ կարևոր լուրեր՝ սահմանից. ՎԻԴԵՈ
18:49
19 Հոկտեմբերի 2020
Վարչապետը շաբաթվա կտրվածքով Անվտանգության խորհրդի 2-րդ նիստն է հրավիրել՝ Ղարաբաղում իրադրության շուրջ
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը՝ Ղարաբաղում իրադրության շուրջ
18:04
19 Հոկտեմբերի 2020
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է
14:16
19 Հոկտեմբերի 2020
Արցախցի կանայք պահանջում են միջազգային հանրությունից չլռել, նրանց հետ կհանդիպի ՄԱԿ–ի ներկայացուցիչը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արցախցի կանայք պահանջում են միջազգային հանրությունից չլռել, նրանց հետ կհանդիպի ՄԱԿ–ի ներկայացուցիչը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
19 Հոկտեմբերի 2020
Ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը, որը Թուրքիան «արգելափակել էր» հասավ Հայաստան (ՖՈՏՈ)
ԱՄՆ-ից մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռն անցավ Թուրքիայի օդային տարածքով և հասավ Հայաստան․ ՖՈՏՈ
12:00
19 Հոկտեմբերի 2020
Հայաստանը հարձակման տակ է. աշխարհահռչակ ռեփեր Puff Diddy–ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին (ՖՈՏՈ)
Հայաստանը հարձակման տակ է. աշխարհահռչակ ռեփեր Puff Diddy–ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին. ՖՈՏՈ
11:08
19 Հոկտեմբերի 2020
Կորոնավիրուսի 1722 թեստից 766–ը դրական է, մահացել է 10 մարդ. ԱՆ–ն մանրամասնում է
Կորոնավիրուսի 1722 թեստից 766–ը դրական է, մահացել է 10 մարդ. ԱՆ–ն մանրամասնում է
09:27
19 Հոկտեմբերի 2020
Գեղարքունիքում դպրոցներ են վնասվել Ադրբեջանի ԱԹՍ–ների հարվածների հետևանքով (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում դպրոցներ են վնասվել Ադրբեջանի ԱԹՍ–ների հարվածների հետևանքով. ՖՈՏՈ
11:42
18 Հոկտեմբերի 2020
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ
Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականությանը
11:00
18 Հոկտեմբերի 2020
Նոր հակառեկորդ․ ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1694 նոր դեպք, ընդհանուր՝ 64694
Նոր հակառեկորդ․ ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1694 նոր դեպք, 14 մարդ մահացել է
10:55
18 Հոկտեմբերի 2020
Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 17-ին համաձայնված հումանիտար զինադադարի խախտման վերաբերյալ
19:08
17 Հոկտեմբերի 2020
Հակառակորդի ԱԹՍ-ները նախորդ 7 օրում հրթիռակոծել են Սյունիքի մի շարք բնակավայրեր` վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ (ՖՈՏՈ)
Հակառակորդի ԱԹՍ-ները նախորդ 7 օրում հրթիռակոծել են Սյունիքի մի շարք բնակավայրեր` վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ. ՖՈՏՈ