Երևանը հայտնվել է Եվրոպայի հնագույն քաղաքների շարքում ըստ The Telegraph–ի

05.03.2016, 13:14
Հայաստանի մայրաքաղաք Երևանն ընդգրկվել է The Telegraph բրիտանական պարբերականի կազմած Եվրոպայի 16 հնագույն քաղաքների շարքում։
Երևանը հայտնվել է Եվրոպայի հնագույն քաղաքների շարքում ըստ The Telegraph–ի

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մայրաքաղաք Երևանն ընդգրկվել է The Telegraph բրիտանական պարբերականի կազմած Եվրոպայի 16 հնագույն քաղաքների շարքում։

 - рис.1

Ըստ պարբերականի, քանի որ Մերձավոր Արևելքի հնագույն քաղաքների մեծ մասը զբոսաշրջիկների համար փակ է, հանգիստ կարելի է այցելել Եվրոպայի հնագույն քաղաքներ։ 

 «Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին` 30 տարով ավելի վաղ, քան Հռոմը։ Ներկայում այն Հայաստանի մայրաքաղաքն է, իսկ հնագույն ժամանակներում Ասիայից Եվրոպա տանող քարավանային ուղու կարևորագույն հատված էր։ Քաղաքը հռոմեացիների, ասորիների, պարսիկների, բյուզանդացիների, արաբների, սելջուկ թուրքերի, մոնղոլների և օսմանյան թուրքերի ասպատակությունների ականատես է եղել, տեսել է նաև խորհրդային Կարմիր բանակի զորքերը։ Իսկ այսօր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը հսկայական թվով թանգարանների տուն է դարձել»,– այսպիսի  բնութագրի է տալիս The Telegraph պարբերականը Հայաստանի մայրաքաղաքին։

 - рис.2

Բացի Երևանից, Եվրոպայի հնարգույն քաղաքների թվում են` Խորվաթիայի Զադարը, մեր հարևան Վրաստանի Մցխեթան, Կիպրոսի Լառնական, Հունաստանի Պատրան, Բուլղարիայի Պլովդիվը, Իսպանիայի և Պորտուգալիայի քաղաքներ։ -0-

 - рис.3