«Նովոստի–Արմենիա»–ի Telegram ալիքը ներառվել է ռազմական դրության ժամանակ պաշտոնական, հավաստի ու տարածված ալիքների վարկանիշում
01.10.2020,
20:16
«Նովոստի–Արմենիա»–ի Telegram ալիքը ներառվել է ռազմական դրության ժամանակ պաշտոնական, հավաստի ու տարածված ալիքների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել է պաշտոնական, հավաստի և տարածված Telegram ալիքների ու ՀՀ պետական կառույցների ցանկը, որոնց կարելի է վստահել ռազմական դրության ժամանակ։
Այս մասին գրում է Armenian Global Community Տելեգրամ ալիքը։
«Մենք` հայկական Տելեգրամ ալիքների ադմինիստրատորները, հանդես ենք գալիս միասնական ճակատով` ի աջակցություն Հայաստանի։ Կոչ ենք անում բաժանորդագրվել պաշտոնական և հայտնի ալիքներին, վստահել միայն ստուգված ու պաշտոնական տեղեկատվությանը», – նշվում է հայտարարության մեջ։
Լրատվամիջոցների Տելեգրամ ալիքների ցանկում է ներառվել նաև «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը (novostiarmenia), «Արմենպրեսը», Hetq.am–ը, Razm.info–ն և Infocom–ը։
Պաշտոնական ալիքների թվում են ՀՀ կառավարության, Արցախի տեղեկատվական շտաբի, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի, Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների, փոխվարչապետ Տիգրան Ավինյան Տելեգրամ ալիքները։–0–