Երևանում մեկնարկել է STARMUS գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնը (ՖՈՏՈ)

06.09.2022, 11:40
Փառատոնն այս տարի կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը՝ նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին. ՖՈՏՈ
Երևանում մեկնարկել է STARMUS գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է STARMUS գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Ամբողջ շաբաթվա ընթացքում տարբեր գիտնականների նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մասնակցությամբ կլինեն դասախոսություններ:

Փառատոնն այս տարի կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը՝ նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին:–0–