Փոփոխություն է կատարվել անձնագրային գործողությունների ընթացակարգերում

15.06.2018, 19:19
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել անձնագրային գործողությունների նոր ընթացակարգի վերաբերյալ։
Փոփոխություն է կատարվել անձնագրային գործողությունների ընթացակարգերում
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել անձնագրային գործողությունների նոր ընթացակարգի վերաբերյալ։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, գործող ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու նպատակով անձնագրային համակարգում կատարվել է գործող ընթացակարգերի փոփոխություն, համաձայն որի՝ քաղաքացին հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու և անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն, անկախ հաշվառման վայրից։

Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ անձը չունի հաշվառում և դիմում է անձնագրավորման համար։ Միայն այդ դեպքում է, որ քաղաքացին դիմելու է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն հաշվառվելու և անձնագրավորվելու համար։

«Ընդ որում, եթե քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում և ցանկանում է անձնագրում կատարել օտարերկյա պետությունում վավերականության նշում, այդ դեպքում նույնպես կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն (հաշվառում չունենալը հիմք չէ անձնագրում վավերականության նշումը մերժելու համար, ի տարբերություն անձնագրավորման)։ Նոր ընթացակարգը գործելու է սույն թվականի հունիսի 19-ից», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։–0–