Պետական հաստատություններում սկսել են ապամոնտաժել ինտերնետի լարերը

21.04.2018, 10:43
Հայաստանի պետական հաստատություններում հատուկ ռեժիմ է սահմանվել:
Պետական հաստատություններում սկսել են ապամոնտաժել ինտերնետի լարերը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. «Հայաստանի պետական հաստատություններում հատուկ ռեժիմ է սահմանվել, աշխատակիցներին մտցնում են իրենց աշխատասենյակները և դռները փակում: Սա արվում է, որ նախ՝ նրանք չմասնակցեն բողոքի ակցիաներին և բացի այդ՝ չստացվի, որ պետական հաստատությունները պարալիզացված են ու չեն աշխատում, հայտնում է «Ժամանակ» օրաթերթը:

Նշվում է նաև, որ պետական հաստատություններում սկսել են ապամոնտաժել ինտերնետի լարերը, որպեսզի աշխատակիցները չկարողանան հետևել բողոքի ակցիաներին, որովհետև, եթե անգամ պետական հաստատությունների աշխատակիցներն իրենց սենյակներում են, զբաղված են բողոքի ակցիաներին հետևելով:-0-