571.39
6.68
484.93
+20
Եղանակը Երևանում
Հայ

Պետական Էրմիտաժ թանգարաևը և PERNOD RICARD ROUSS ընկերությունը հայտարարում են համագործակցության մասին (ՖՈՏՈ)

00:12
03 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Պետական Էրմիտաժը ​​ ու Pernod Ricard Rouss ընկերությունը հայտարարում են եռամյա համագործակցության մեկնարկի մասին. Pernod Ricard Rouss-ը դառնում է աշխարհի խոշորագույն արվեստի թանգարաններից մեկի գործընկերը` պատիվ ունենալով համալրել Էրմիտաժ թանգարանի «Ընկերների ակումբը»։

Գործընկերության ծրագիրը ներկայացվել է 2021 թվականի հունիսի 17-ին Պետական ​​Էրմիտաժի Խորհրդի դահլիճում ՝ ​​Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու և Երևանի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի կողմից:

ЕКЗ Эрмитаж (3).jpg

«Այս իրադարձությունը մի քանի կարևոր նշանակություն ունի: Ամենակարևորը, թերևս, հարգանքի և երախտագիտության տուրքն է Պետական ​​Էրմիտաժին, նրա համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման, մասսայականացման և ապագա սերունդներին փոխանցելու աննկարագրելի դերի համար։ Այդ հարցում Էրմիտաժի դերը չի կարելի գերագնահատել: Եվ բիզնեսը, որպես հասարակության մի մաս, պետք է օգնի ինչպես Էրմիտաժին, այնպես էլ Ռուսաստանի և աշխարհի այլ մշակութային կենտրոններին: Նախագծին մի այլ կարևոր իմաստ է հաղորդում նաև Pernod Ricard ընկերության առաքելությունը ամբողջ աշխարհում։ Իր հիմնադրման պահից ի վեր Pernod Ricard ընկերությունը աջակցում է մշակույթը, արվեստը, ինչպես նաև ստեղծագործական նախաձեռնությունները ոչ միայն Ռուսաստանում, Ֆրանսիայում և Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններում։ Դա կազմում է մեր ԴՆԹ-ի մի մասը», - ասաց Երևանի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը։

ЕКЗ Эрмитаж (1).jpg

Համագործակցության հիմքում ընկած է Պետական ​​Էրմիտաժ թանգարանի հավաքածուի նմուշների մի մասի վերականգնումը: Pernod Ricard Rouss ընկերությունը, ներկայացնելով Երևանի կոնյակի գործարանի արտադրանքը և ապահովելով նրա առաջատար դիրքերը ռուսական շուկայում, ստանձնելու է Էրմիտաժի հավաքածուի Հայաստանի միջնադարյան արվեստը ներկայացնող ավելի քան 1500 ցուցանմուշների վերականգման աշխատանքները։

Էրմիտաժում մշտական ​​ցուցադրությունը ներառում է հայկական արվեստի եզակի նմուշներ, այդ թվում `Բորիս Պիոտրովսկու գլխավորած արշավախմբի գտածոները, Իոսիֆ Օրբելու պեղումների ընթացքում հայտնաբերված իրեր. Հայաստանի կառավարության նվերները Էրմիտաժին:

Պետական ​​Էրմիտաժում հայկական արվեստի հավաքածուի ձևավորման հիմնական դերերից մեկը խաղացել է Բորիս Պիոտրովսկին, արևելագետ և հնագետ, 1964-1990 թվականներին Պետական ​​էրմիտաժի տնօրեն:

ЕКЗ Эрмитаж (1).png

Pernod Ricard միջազգային ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում, վաղուց հայտնի է իր հովանավորչական գործունեությամբ: Սա ընկերության հիմնադիր, արվեստի գիտակ, «Passion de Creer» գրքի հեղինակ Փոլ Ռիկարի ժառանգությունն է: 1998 թ.-ին Փարիզում հիմնադրված Pernod Ricard հիմնադրամը հայտնի է լայնամասշտաբ մշակութային նախագծեր իրականացնելու և արվեստի աշխարհում նոր անուններ հայտնաբերելու և լավագույններին Prix Ricard մրցանակներով պարգևատրելու համար: Բացի այդ, Pernod Ricard-ը տարբեր ժամանակներում համագործակցել է համաշխարհային արվեստի այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք են Փարիզի Պոմպիդու կենտրոնը, Լոնդոնի Սաատչի պատկերասրահը, Բիլբաոյի Գուգենհայմի թանգարանը և Նյու Յորքի Ժամանակից արվեստի Նոր թանգարանը: Այսօր Pernod Ricard-ը հպարտ է, որ այս ցանկը համալրում է Պետերբուրգի Պետական ​​Էրմիտաժ թանգարանը:

ЕКЗ Эрмитаж (4).jpg

«Հովանավորչությունը Pernod Ricard-ի կարևոր առաքելություններից է։ Ինչպես և մեր ընկերության հիմնադիր Փոլ Ռիկարը, մենք ևս ամենօրյա գործունեության մեջ մենք ոգեշնչվում ենք արվեստով: Այսօր մենք պատիվ ունենք դառնալ աշխարհի հսկայական թանգարաններից մեկի՝ Էրմիտաժի գործընկերը, որի շրջանակներում երբեք չի դադարել ռուս-ֆրանսիական և միջազգային մշակութային շփումները: Եվ որպես «Էրմիտաժ» ընկերների ակումբի անդամ, մենք մեր համեստ ներդրումն ենք ունենում երկու երկրների և մշակույթների այս երկխոսության մեջ», - մեկնաբանեց Pernod Ricard Rouss ընկերության գործադիր տնօրեն Լորան Պյուեն: 

Pernod Ricard Rouss- ի շուկայավարության տնօրեն Կարին Մադելրյոն հավելեց, որ այս նախաձեռնությունը ընկերության և Պետական ​​Էրմիտաժի միջև բարեկամության և փոխգործակցության առաջին քայլը չէ. «Միխայիլ Պիոտրովսկին հաճախ էր հյուրընկալվում տարբեր մշակութային միջոցառումների, որոնց աջակցում էին Pernod Ricard Rouss -ը Ռուսաստանում և Երևանի կոնյակի գործարանը Հայաստանում։

Այս միջոցառումներից մեկի ընթացքում, որը մենք կոչեցինք «Երախտագիտության արարողություն», Միխայիլ Բորիսովիչն ասաց, որ «Շնորհակալություն» ասելու արվեստը քաղաքակիրթ մարդու թերևս ամենակարևոր հատկանիշներից մեկն է: Որպես Ռուսաստանում Pernod Ricard- ի շուկայավարության տնօրեն, որպես Երևանի կոնյակի գործարանում երկար տարիներ աշխատած անձ, որպես ֆրանսուհի, ում երեխաները խոսում են և՛ ֆրանսերեն, և՛ ռուսերեն, որպես Ռուսաստանին և Հայաստանին և, իհարկե, Սանկտ Պետերբուրգին, սիրահարված մարդ, ուզում եմ «Շնորհակալություն» հայտնել այս գործընկերության համար Էրմիտաժին, պարոն Պիոտրովսկուն և, իհարկե, Էրմիտաժի ամբողջ թիմին»:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Սեպտեմբերի 2021
Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսության կառուցվածքի էական փոփոխության և երկրի մրցունակության բարձրացմանը
21:16
20 Սեպտեմբերի 2021
Հայաստանի բոլոր դպրոցներում ռուսաց լեզվի պարտադիր ուսուցման անհրաժեշտություն կա. «Տաշիր» ԸԽ–ի հիմնադիր
Կարապետյանն ընդգծեց նաև, որ ռուսաց լեզուն ձեռք է բերել հատուկ նշանակություն `որպես ինտեգրման գործոն
15:55
20 Սեպտեմբերի 2021
Մանե Գևորգյանը մեկնաբանել է Էրդողանի խոսքերն այն մասին, թե Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է Էդողանի խոսքերն այն մասին, թե Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
03:00
20 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանը վերադարձրել է ՀՀ երկու քաղաքացիներին.ԱԱԾ
Ադրբեջանը վերադարձրել է ՀՀ երկու քաղաքացիներին, որոնք Գորիս-Որոտան ճանապարհով երթեւեկելիս հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
23:11
19 Սեպտեմբերի 2021
ԶԼՄ–ները հաղորդել են Երևանում 2 թուրքերի բերման ենթարկելու մասին. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունը պարզաբանել է Երևանում 2 թուրքերի բերման ենթարկելու մասին տեղեկությունները.ՎԻԴԵՈ
14:15
19 Սեպտեմբերի 2021
ՀՀ երկու քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
ՀՀ երկու քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
19:58
18 Սեպտեմբերի 2021
Մտավորականները բողոքում էին Անկախության տոնի կապակցությամբ նախատեսված «գունագեղ միջոցառումների» դեմ, կան բերման ենթարկված ակտիվիստներ (ՖՈՏՈ)
Մտավորականները բողոքում էին Անկախության տոնի կապակցությամբ նախատեսված «գունագեղ միջոցառումների» դեմ, կան բերման ենթարկված ակտիվիստներ.ՖՈՏՈ
01:17
18 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին.ՎԻԴԵՈ
21:25
17 Սեպտեմբերի 2021
Ո՞ր փողոցները կփակվեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ո՞ր փողոցները փակ կլինեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ
19:37
17 Սեպտեմբերի 2021
ՔՊ-ում պառակտումներ են,բժիշկները հորդորում են չպատվաստվել, թշնամին իրանցիների անձնագրով մտել է Արցախ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՔՊ-ում պառակտումներ են,բժիշկները հորդորում են չպատվաստվել, թշնամին իրանցիների անձնագրով մտել է Արցախ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:10
17 Սեպտեմբերի 2021
Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի.Քոչարյանը` Որոտանի մոտ ադրբեջանական հենակետի տեղադրման մասին
Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի.Քոչարյանը` Որոտանի մոտ ադրբեջանական հենակետի և իրանցի վարորդներից գումար գանձելու մասին
13:11
17 Սեպտեմբերի 2021
Սեպտեմբերի 20–ին և 21–ին փակ կլինեն Երևանի և մի շարք վարչական շրջանների գլխավոր փողոցները (ԳՐԱՖԻԿ)
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ.սեպտեմբերի 20–ին և 21–ին փակ կլինեն Երևանի և մի շարք վարչական շրջանների գլխավոր փողոցները.ԳՐԱՖԻԿ