Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջ ոճաբանը` վարչապետի օգնական

10.09.2018, 16:26
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջ Աննա Հակոբյանի ոճաբան Սոֆյա Նավասարդյանը նշանակվել է վարչապետի օգնականի պաշտոնում։
Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջ ոճաբանը` վարչապետի օգնական

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջ Աննա Հակոբյանի ոճաբան Սոֆյա Նավասարդյանը նշանակվել է վարչապետի օգնականի պաշտոնում։ Նշանակման մասին տեղեկությունը Yerkir.am–ի հետ զրույցում հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

Ըստ հայկական մամուլում շրջանառվող լուրերի, Սոֆյա Նավասարդյանի` այդքան ներկայացուցչական պաշտոնում նշանակումը պայմանավորված է նրան պաշտոնական ճանապարհորդությունների վերցնելու անհրաժեշտությամբ, որտեղ նա կկարողանա զբաղվել վարչապետի տիկնոջ ոճով։

«Նոր պաշտոնում նա կզբաղվի նույն գործով։ Ոչինչ չի փոխվել, նա ուղղակի կզբաղվի նույ գործով արդեն օգնականի պաշտոնում», – ասել է Եղոյանը։

Ըստ մամուլի խոսնակի, այլ երկրներում ընդունված է, որ երկրի ղեկավարն ունենա իր սեփական ճոաբանը։–0–