ՀՀ նախագահը մասնակցեց Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին

06.12.2015, 11:21
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քվեարկեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը ընտրատեղամասից։
ՀՀ նախագահը մասնակցեց Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քվեարկեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը ընտրատեղամասից։

Նախագահը եկել էր հանրաքվեին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ

ՀՀ նախագահը, քվեաթերթիկը իջեցնելով քվեարկության համար նախատեսված քվեատուփի մեջ, ձեռնպահ մնաց մեկնաբանություններից։

«Բոլոր հարցերին ես կպատասխանեմ օրվա վերջում` հանրաքվեի ավարտից հետո», – ասաց Սարգսյանը։

Դեկտեմբերի 6–ին Հայաստանում անցկացվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Բարեփոխումներով նախատեսվում է անցամ կատարել խորհրդարանական իշխանավարման։ Այսօր ժամը 08։00–ից երկրում բացվել են 1997 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։

Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։

Քվեարկության ընթացքին հետևում են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–