Մահացել է ԱԱԽ քարտուղարի հայրը, հաղորդվում է հնարավոր ինքնասպանության մասին. ԶԼՄ

03.10.2018, 16:24
Մահացել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը` Վալերի Գրիգորյանը:
Մահացել է ԱԱԽ քարտուղարի հայրը, հաղորդվում է հնարավոր ինքնասպանության մասին. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մահացել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը` Վալերի Գրիգորյանը, հայտնում են հայկական ԶԼՄ–ները։

Նշվում է, որ ըստ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Արեգ Քոչինյանի, Արմեն Գրիգորյանը գտնվում է հիմա Արցախում` հայրական տանը։ Նա նշել է նաև, Գրիգորյանն այսօր աշխատանքի դուրս չի եկել։

Միաժամանակ հայկական ԶԼՄ–ներում լուրեր են շրջանառվում, որ Վալերի Գրիգորյանն ինքնասպանություն է գործել։ Նրա դին նախօրեին 23։45 սահմաններում հայտնաբերել է նրա զարմիկ Մհեր Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում մայիսի 17–ին։–0–