ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է բանկային երաշխիք LSOFT ընկերությանը

23.04.2021, 11:27
ՎՏԲ-Հայաստան Բանկը և LSOFT՝ ավտոմատացված բանկային համակարգ մշակող  ընկերությունն ավելի քան 10 տարի ակտիվ համագործակցում են հաշվարկադրամարկղային գործարքների շրջանակներում
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է բանկային երաշխիք LSOFT ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և LSOFT՝ ավտոմատացված բանկային համակարգ մշակող ընկերությունն ավելի քան 10 տարի ակտիվ համագործակցում են հաշվարկադրամարկղային գործարքների շրջանակներում, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Սկսած 2020 թվականից՝ Բանկը ֆինանսավորում է LSOFT ընկերությանը բանկային երաշխիքների միջոցով, որոնք տրամադրվում են ի ապահովում՝ ՀՀ ֆինանսների նախարարության նկատմամբ ընկերության պայմանագրային պարտավորությունների կատարման:

LSOFT-ը Հայաստանում ծրագրային ապահովման առաջատար ընկերություններից մեկն է: Ընկերությունը մասնագիտացված է ֆինանսական շուկայի մասնակից ընկերությունների ծրագրային ապահովման ներդրման և սպասարկման ոլորտում՝ առաջարկելով ամբողջական լուծումներ այս ոլորտի մասնակիցներին:

Բանկային երաշխիքների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկը երաշխավորում է հաճախորդի կողմից՝ երրորդ կողմի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը: Տվյալ դեպքում բանկային երաշխիքը հանդիսանում է ընկերության ֆինանսական կայունության և պայմանագրային պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում: 

Միջին բիզնեսի վարկավորումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կարևորագույն ուղղություններից մեկը: Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ Բանկը կիրառում է ֆինանսավորման անհատական ճկուն մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության առանձնահատկությունները: Բանկի կողմից տրամադրվող վարկային պրոդուկտներն ու ֆինանսական գործիքներն ուղղված են ձեռնարկատերերի տարատեսակ խնդիրների լուծմանը՝ բիզնեսի զարգացման տարբեր փուլերում: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական գործիքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–