«Կոնգրես–ՀԺԿ» դաշինք. Exit Poll–ի արդյունքները խարդախություն են

02.04.2017, 23:01
Exit Poll–ի արդյունքները սովորական խարդախություն են, հայտարարեց «Կոնգրես–ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը։
«Կոնգրես–ՀԺԿ» դաշինք. Exit Poll–ի արդյունքները խարդախություն են
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Exit Poll–ի արդյունքները սովորական խարդախություն են, հայտարարեց «Կոնգրես–ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը։

BS/The Gallup Organization–ի և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից անցկացված Exit Poll–ի նախնական տվյալներով, ՀՀ ազգային ժողով է անցնում չորս քաղաքական ուժ` ՀՀԿ–ն , «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքն ու ՀՅԴ–ն։

«Հայաստանում երբեք լուրջ հարցում չի իրականացվել։ Ամեն ինչ կախված է պատվիրատուից։ ՀՀ քաղաքացիները երբեք ազատ չեն խոսում այն մասին, որ քվեարկել են ընդդիմության օգտին։ Սա սովորական խարդախություն է. հրապարակել թվեր, որոնք որևէ ընդհանուր բան չունեն իրականության հետ», – ասաց Մանուկյանը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, մինչև ժամը 14։00–ը, քանի դեռ չէին աշխատում տեսախցիկները, քվեարկել է մարդկանց մեծամասնությունն ու կատարվել են ամենից շատ խախտումները, որոնց թվում են քվեարկության գաղտնիության խախտումը, ընտրակաշառքի բաժանումը։

«Կասկածելի է նաև ընտրողների մասնակցության այդքան բարձր ցուցանիշը` շուրջ 60 տոկոս։ Հայաստանում պարզապես չկա այդքան մարդ։ Ողջ բնակչությունը կազմում է մոտ 2 միլիոն։ Ակնհայտ է, որ գրանցվել է կրկնակի քվեարկություն։ Մենք կփորձենք ուսումնասիրել հրապարակված ցուցակները» , – ասաց Մանուկյանը։

Ավելի վաղ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններում քվեարկել է 1 574 947 ընտրող և ընդհանուր ընտրազանգվածի 60,86 տոկոսը։

Մանուկյանը ձեռնպահ մնաց կանխատեսումներից այն հարցի շուրջ, թե արդյոք հաղթահարե՞լ է իր դաշինքը անցողիկ 7 տոկոսանոց շեմը և ի՞նչ են նրանք պատրաստվում ձեռնարկել, եթե չանցնեն խորհրդարան։

«Մենք ոչ մի ընտրատեղամասից չունենք տեղեկատվություն։ Կպարզենք` ինչ խախտումներ են տեղի ունեցել և կորոշենք` ինչ անել։ Դեռ չունենք տեղի ունեցածի ընդհանուր պատկերը», – ասաց Մանուկյանը։–0–