Խորհրդարանական ընտրությունների արդյունքների Exit Poll կանցկացվի Հայաստանում

31.03.2017, 15:32
Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների Exit Poll կանցկացվի։
Խորհրդարանական ընտրությունների արդյունքների Exit Poll կանցկացվի Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների Exit Poll կանցկացվի։ Այդ մասին հայտնեց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի (ՀՍԱ) նախագահ Գևորգ Պողոսյանը։

ՀՍԱ–ն BS/The Gallup Organization–ի հետ համատեղ ծավալուն հարցում են կատարել ընտրողների շրջանում Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ։

«Նախագծի շրջանակում անցկացվել է մեծ հարցում ողջ Հայաստանով։ Ապրիլի 2–ին կանցկացվի Exit Poll, որը Հայաստանում կազմակերպում ենք երրորդ անգամ», - նշեց Պողոսյանը։

Մարտի 18-27–ին 1005 մարդու շրջանում անցկացված սոցհարցման արդյունքներով, հարցվածների մոտ 30 տոկոսը մտադիր է առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին, իսկ 29 տոկոսը` «Ծառուկյան դաշինքի» օգտին։

Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 2–ին, դրանց մասնակցում է ինը քաղաքական կուսակցություն և դաշինք։ Դրանք հանրապետության առաջին համապետական ընտրություններն են 2015 թվականի սահմանդրական բարեփոխումներից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման` գործող նախագահի լիազորությունների ժամկետի լրացումից հետո 2018 թվականին։ -0-