Կապի հայկական օպերատորները զգուշացնում են ցանցում հնարավոր խնդիրների մասին

22.04.2018, 20:54
Կապի հայկական օպերատորները զգուշացնում են ցանցում հնարավոր խնդիրների մասին Երևանի կենտրոնում։

Կապի հայկական օպերատորները զգուշացնում են ցանցում հնարավոր խնդիրների մասին
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կապի հայկական օպերատորները զգուշացնում են ցանցում հնարավոր խնդիրների մասին Երևանի կենտրոնում։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց VivaCell-MTS–ի մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը, ընկերության ցանցի գերծանրաբեռնվածության պատճառով Երևանի կենտրոնի առանձին հատվածներում բաժանորդների մոտ նկատվում են խնդիրներ բջջային ինտերնետի օգտագործման ժամանակ։

«Մենք հայցում ենք մեր ներողամտությունը։ Բջջային ցանցն աշխատում է իր ամբողջ հզորությամբ։ Ցանցի տեխնիկական սպասարկման օպերատիվ խումբն աշխատում է շուրջօրյա ռեժիմով, այդ թվում` Քաղաքացիների զանգերի սպասարկման կենտրոնը», – տեղեկացրեց Իսահակյանը։

Ucom հեռահաղորդակցական օպերատորի մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանն իր հերթին տեղեկացրեց, որ ընկերության տեխնիկական ծառայությունն անում է հնարավոր ամեն ինչ բջջային և ինտերնետ կապի անխափան աշխատանքն ապահովելու համար։

«Խնդիրն այն է, որ վերջին օրերին զգալիորեն աճել է առցանց հեռարձակումների և առցանց դիտումների պահանջարկը, ինչը հանգեցրել է կապի որոշ ալիքների ծանրաբեռնվածության, ինչի հետևանքով դանդաղել է որոշ ուղղությունների կապը», – ասաց Մնացականյանը։

Նա նշեց, որ ընկերությունում տեղադրված Google–ի բազաները որոշ աստիճանով հեշտացնում են վիճակը, սակայն լիարժեք չեն կարող տեխնիկապես ապահովել պահանջարկի նման ծավալը։

Բացի այդ, ինչպես պարզաբանեց մամուլի քարտուղարը, առանձին բազային բջջային կայանների սահմաններում մեծ թվով մարդկանց կուտակումների պայմաններում ևս կարող են պարբերաբար խափանումներ առաջանալ համակարգում։

«Ընկերությունն անում է հնարավոր ամեն ինչ կապի խողովակների օպտիմալ բալանսավորումն ապահովելու և ցանցի վրա ծանրաբեռնվածության նվազեցման համար։ Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը առաջացած խնդիրների համար», – ասաց Մնացականյանը։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) մամուլի քարտուղար Նառա Նազարյանն իր հերթին նշեց, որ ընկերությունը բողոքներ չի ստացել բջջային ինտերնետի ցանցում առկա խնդիրների պատճառով` ընդգծելով, որ բոլոր տեխնիկական ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։

Ապրիլի 13–ին «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 16–ից հանրահավաքները վերածվեցին քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և իրավապահների միջև, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային մայրուղիների, ինչպես նաև պետական հաստատությունների շենքերի արգելափակմամբ։ Ապրիլի 17–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մասին։–0–