Ժամկետային զինծառայողի մահվան մեջ մեղադրվող զինվորական է ձերբակալվել

23.10.2017, 12:36
Գլխավոր դատախազությունը ձերբակալել է մայորի, ով կասկածվում է ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Մարգարյանի մահվան մեջ։
Ժամկետային զինծառայողի մահվան մեջ մեղադրվող զինվորական է ձերբակալվել
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունը ձերբակալել է մայորի, ով կասկածվում է ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանի մահվան մեջ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, 2017թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցից կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը, ով մահացել էր զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո:

Նույն օրը հակառակորդի կողմից ապօրինաբար դիտավորությամբ Չ. Մարգարյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (մահափորձ):

Загружается новость ... "Лево"

Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ պարզման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Չ. Մարգարյանի մահվան պատճառ են հանդիսացել նաև մարտական հենակետերում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները չպահպանելը և այդ կանոնների պահպանման նկատմամբ մարտական հենակետի պատասխանատուի կողմից առերևույթ ցուցաբերված անփույթ վերաբերմունքը:

«Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ զինվորական դատախազության Լոռու կայազորի դատախազության դատախազի հանձնարարությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է հենակետի պատասխանատու, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պ.-ն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախաքննությունը շարունակվում է:–0–