Հայտնի է, թե երբ և ով է Արմավիրում որսացել սպիտակագլուխ անգղերի

06.10.2017, 16:27
Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Արմավիրում սպիտակագլուխ անգղերի որսի հետ։
Հայտնի է, թե երբ և ով է Արմավիրում որսացել սպիտակագլուխ անգղերի
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Արմավիրում սպիտակագլուխ անգղերի որսի հետ։

Загружается новость ... "Лево"

Հոկտեմբերի 4–ին Econews.am լրատվական կայքում տեղադրվել էր հոդված, որն ահազանգում էր Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի մասին։ Աղբյուրը նշում է, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ:

ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն`ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ ապօրինի որսը 2007թ. Արմավիրի մարզում կատարել է 1972 թ. ծնված Յ. Պողոսյանը: Կատարվում է հետաքննություն:–0–