Հայտնաբերվել են «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոներով մեքենաներ, որոնք բեռնվել են Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով (ՎԻԴԵՈ)

19.06.2018, 15:47
Ոստիկանությունը հայտնաբերել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոներով մեքենաներ, որոնք բեռնվել են Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով:
Հայտնաբերվել են «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոներով մեքենաներ, որոնք բեռնվել են Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով, նշված է ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանի Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել տեղափոխվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ։

«Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Հանգամանքները պարզվում են», - նշված է հաղորդագրության մեջ:-0-