584.78
6.68
494.78
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական դպրոցները կպատժվեն դասարաններում տեսահսկման համար. կարգավորիչ

16:01
22 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, մայիսի 22. /Նովոստի–Արմենիա/. Հայկական դպրոցները վարչական պատասխանատվության կենթարկվեն դասարաններում տեսահսկման համար, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը: 

Նրա խոսքերով, անցկացված հետազոտության արդյունքում 20 հայկական դպրոցներում հայտնաբերվել են դասարաններում տեսահսկման հետ կապված խախտումներ, բոլոր փաստերով վարչական վարույթ է հարուցվել: 

«Կրթական հաստատություններում տեսախցիկներ կարող են տեղադրված լինել բացառապես շենքի մուտքի մոտ և միջանցքներում, որպեսզի բացառվի ուսումնական հաստատություն կողմնակի անձանք մուտքը, ինչպես նաև դասամիջոցներին աշակերտների միջև կոնֆլիկտները և այլ կոնֆլիկտային դրսևորումները», – ասաց Դոյդոյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ տեսախցիկները կարող են տեղադրվել միայն դպրոցի ծնողկոմիտեի որոշմամբ, կամ եթե յուրաքանչյուր աշակերտի ծնող գրավոր համաձայնություն է տվել (13 տարեկանից մեծ երեխաները անձամբ կարող են իրենց համաձայնությունը տալ, խմբ.)։

Բացի այդ, փորձագետն ընդգծեց, որ դպրոցի  տարածքում` տեսանելի վայրում, պետք է տեղադրված լինի տեսագրության մասին տեղեկություն:  

«Որոշ դպրոցներ չարաշահում են նման նկարահանումները` տեղադրելով մինչև 40 տեսախցիկ, այդ թվում` դասասենյակներում, ուսուցչանոցում, ինչն անթույլատրելի է, քանի որ դա խոչընդոտում է երեխաների բնականոն զարգացմանը, որոնք գիտեն, որ իրենց մշտապես տեսահսկում են», – նշեց Դոյդոյանը։

Նա նաև նշեց, որ Երևանում տեսահսկում է կատարվում գրեթե բոլոր դպրոցներում, և գործակալությունը մտադիր է ստուգել բոլոր ուսումնական հաստատությունները երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:34
16 Հուլիսի 2021
Առուշ Առուշանյանը կալանավորվեց
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց
15:03
16 Հուլիսի 2021
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
12:38
16 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում
12:14
16 Հուլիսի 2021
Ի՞նչն է վախեցրել Մարիամ Փաշինյանին, Արարատ Միրզոյանը կհեռանա՞ և ինչու՞ պատժված չէ Սյունիքում կրակողը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչն է վախեցրել Մարիամ Փաշինյանին, Արարատ Միրզոյանը կհեռանա՞ և ինչու՞ պատժված չէ Սյունիքում կրակողը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
11:29
16 Հուլիսի 2021
Երևանի բնակարաններից մեկի մոտ հայտնաբերված նորածինն անջատվել է արհեստական շնչառական սարքից
Երևանի բնակարաններից մեկի մոտ հայտնաբերված նորածինն անջատվել է արհեստական շնչառական սարքից
11:03
16 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 162 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 162 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է
10:53
16 Հուլիսի 2021
Տիգրան Մուկուչյանը սուր ինֆարկտով հոսպիտալացվել է
ԿԸՀ Տիգրան Մուկուչյանը սուր ինֆարկտով հոսպիտալացվել է
09:25
16 Հուլիսի 2021
Կրակոցներ Շուշիի՞ց, ողբերգական դեպք Երևանում և գերությունից վերադարձած Էրիկի հուզիչ գրառումը․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ Շուշիի՞ց, ողբերգական դեպք Երևանում և գերությունից վերադարձած Էրիկի հուզիչ գրառումը․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
22:05
15 Հուլիսի 2021
ՀՀ ԶՈւ-ն հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտել․ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
ՀՀ ԶՈւ-ն հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտել․ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
20:37
15 Հուլիսի 2021
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2021թ. գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցած տպավորիչ առաջընթացի համար
19:00
15 Հուլիսի 2021
Սրճարանում մի անգամ էլ դու պիտի հաշիվը փակես. Աղազարյանը` պատգամավորների ծախսերը 50 հազարից 250 հազար դրամ դարձնելու մասին
Սրճարանում մի անգամ էլ դու պիտի հաշիվը փակես. Աղազարյանը` պատգամավորների ծախսերը 50 հազարից 250 հազար դրամ դարձնելու մասին
15:17
15 Հուլիսի 2021
ԱՆ–ն ներկայացրել է ՀՀ–ում օտարերկրացիների պատվաստման գործընթացը (ՎԻԴԵՈ)
ԱՆ–ն ներկայացրել է ՀՀ–ում օտարերկրացիների պատվաստման գործընթացը.ՎԻԴԵՈ