Հատուկջոկատայինները Երևանում զինված ավտոշարասյուն են վնասազերծել (ՎԻԴԵՈ)

09.06.2017, 18:01
Ոստիկանությունը տեսանյութ է տարածել Երևանում զինված ավտոշարասյան վնասազերծման մասին։
Հատուկջոկատայինները Երևանում զինված ավտոշարասյուն են վնասազերծել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունն իր Youtube-յան էջում ուրբաթ տեսանյութ է տարածել Երևանում զինված ավտոշարասյան վնասազերծման մասին։

Загружается новость ... "Право"

Միջադեպը տեղի է ունեցել Երևանի Կիևյան կամրջի մոտ: Ոստիկանության աշխատակիցները և հատուկջոկատայինները կանգնեցրել են արտասահմանյան մեքենաներ և դուրս են բերել դրանցում գտնվող քաղաքացիներին: Մեքենաների սրահներում եղել են զենքեր, որոնց օրինականությունը ստուգվում է:

Հայաստանի ոստիկանությունն հերթական անգամ կոչ է անում ձեռնպահ մնալ քաղաքում թիկնապահների ուղեկցությամբ և ավտաշարասյուներով երթևեկելուց:  

«Ցանկացած նման փորձ կասեցվելու է»,- նշվում է հաղորդագրության մեջ:-0-