Երթևեկի փոփոխություն է նախատեսված Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում (ՍԽԵՄԱ)
15.03.2018,
11:13
Այսօրվանից կփոխվի երթևեկը Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում։
![Երթևեկի փոփոխություն է նախատեսված Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում (ՍԽԵՄԱ) Երթևեկի փոփոխություն է նախատեսված Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում (ՍԽԵՄԱ)](/upload/iblock/621/lmovm1trhh5cxwdrf8o2isl5k5r98gjy.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի հատվածում՝ Թումանյանից դեպի Սայաթ-Նովա երթևեկության ուղղության տեղամասում, կավելացվի ևս մեկ երթևեկելի գոտի, որի շնորհիվ աջ եզրային 1-ին գոտիով աջ սեկցիայի միջոցով կկազմակերպվի անընդհատ երթևեկություն աջ ուղղությամբ դեպի Սայաթ-Նովայի պողոտա, իսկ 2-րդ (միայն ուղիղ), 3-րդ (ուղիղ և ձախ) և 4-րդ (միայն ձախ) գոտիներով երթևեկությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշանների միջոցով՝ ինչպես նախկինում:
![- рис.1 - рис.1](/upload/articles/221156/1_ea105fec3a318dbd6c25c52b2a974348.jpg)
Աջ եզրային 1-ին գոտիով անընդհատ դեպի Սայաթ-Նովայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք լինել առավել ուշադիր և ճանապարհը զիջել Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաները հատող հետիոտներին: