612.16
7.12
513.73
+35
Եղանակը Երևանում
Հայ

Երթևեկի փոփոխություն Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում

18:05
03 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երթևեկության փոփոխություն է նախատեսված Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից ժամանակավորապես՝ մեկ ամսով կդադարեցվի երթևեկությունը Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ: 

Նշված ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել.

-հանգույցի ստորգետնյա մասում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,
-հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման:

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար, թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկում ենք երթևեկել Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Մ.Խորենացու-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

Գերատեսչության հաղորդմամբ, նշված ճանապարհահատվածում շինարարությունը ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:–0–

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:15
20 Հունիսի 2021
ԿԸՀ–ն նախազգուշացում է կիրառել Փաշինյանի նկատմամբ, ՔՊ–ն կբողոքարկի որոշումը
ԿԸՀ–ն նախազգուշացում է կիրառել Փաշինյանի նկատմամբ, ՔՊ–ն կբողոքարկի որոշումը
16:42
20 Հունիսի 2021
30 հազար դրամ է տվել դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար. տղամարդը ձերբակալվել է
30 հազար դրամ է տվել դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար. տղամարդը ձերբակալվել է
16:22
20 Հունիսի 2021
Իշխանամետ պատգամավորը խախտել է քվեարկության գաղտնիքը. ՀՀ օրենքով դրա համար նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում (ՖՈՏՈ)
Իշխանամետ պատգամավորը խախտել է քվեարկության գաղտնիքը. ՀՀ օրենքով դրա համար նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում.ՖՈՏՈ
15:36
20 Հունիսի 2021
Սերժ Սարգսյանը նշել է հայ հասարակության ամենագլխավոր խնդիրը
Սերժ Սարգսյանը նշել է հայ հասարակության ամենագլխավոր խնդիրը
15:20
20 Հունիսի 2021
Ժամը 14։00–ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 26,82%–ը.ԿԸՀ`
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ժամը 14։00–ի դրությամբ քվեարկել է 695 626 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 26,82%–ը
13:59
20 Հունիսի 2021
Ժամը 12։00–ի դրությամբ ստացվել է ընտրությունների հետ կապված 21 հաղորդում, ընթացք է տրվել 7 դեպքի. ոստիկանություն
Ոստիկանությունից հայտնում են, որ ստացված հանցագործությունների վերաբերյալ 7 հաղորդումներից 4–ը վերաբերել են մեկից ավելի անգամ քվեարկելուն
13:34
20 Հունիսի 2021
Խոստացել է չեղարկել 7.500 դրամ պարտքը. Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է դաշինքներից մեկի օգտին ընտրակաշառք տալու կասկածանքով
Խոստացել է չեղարկել 7.500 դրամ պարտքը. Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է դաշինքներից մեկի օգտին ընտրակաշառք տալու կասկածանքով
13:14
20 Հունիսի 2021
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում «Հայաստան» դաշինքի հակաքարոզչական թերթիկների տարածման կապակցությամբ
Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ
12:33
20 Հունիսի 2021
ԿԸՀ–ի առաջին տվյալները. ժամը 11։00–ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 12,2%–ը
ԿԸՀ–ի առաջին տվյալները. ժամը 11։00–ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 12,2%–ը
12:02
20 Հունիսի 2021
Փաշինյանը դուրս չեկավ մամուլի ներկայացուցիչների մոտ քվեարկությունից հետո (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին.ՎԻԴԵՈ
11:47
20 Հունիսի 2021
Քոչարյան. «քվեարկել եմ հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի, սա է իմ մոտեցումը» (ՎԻԴԵՈ)
Ռոբերտ Քոչարյանը, ով առաջադրել է իր թեկնածությունը «Հայաստան» դաշինքից, արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկել է «հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի».ՎԻԴԵՈ
11:23
20 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 60 նոր դեպք, 50 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 60 նոր դեպք, 50 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է