412.76
4.77
386.62
+28
Եղանակը Երևանում
Հայ

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագիրն ավելի մատչելի կդառնա

14:54
17 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի ՀՀ ԿԲ–ի նախաձեռնությամբ հաստատեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, հաղորդում է armbanks.am կայքը` հղում անելով ԿԲ մամուլի ծառայությանը։

«Ծրագրում կատարված փոփոխությունների և լրացումների նպատակն է առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքների ներգրավել ծրագրում, ովքեր ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, ինչը կարող է նպաստել ժողովրդագրական խնդիրների լուծմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նոր փոփոխությունների նպատակն է ծրագրի հետագա աշխուժացումը, քանի որ վերջին տարվա ընթացքում նկատվել է ծրագրի ներքո երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային վարկերի նվազման միտում:

Նոր փոփոխությունների համաձայն` ավելացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը, այն է՝ երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն, ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս  60-ի փոխարեն:

Ավելացվել  է ծրագրի ներքո ձեռքբերվող բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես, սահմանելով այն 25 մլն ՀՀ դրամ ներկայիս 16 մլն ՀՀ դրամի փոխարեն, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:

Բացի այդ, ավելացվել է ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես, սահմանելով այն 17,5 մլն ՀՀ դրամ՝ ներկայիս 11,2 մլն ՀՀ դրամի փոխարեն:

Միաժամանակ Երևան քաղաքում ևս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը` վարկառուի կողմից այլ բնակելի անշարժ գույք գրավադրելու պայմանով:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը, որն արժե 3 մլրդ դրամ, հաստատվել է կառավարության կողմից 2010 թ.–ի հունվարի 29–ին։ Ծրագիրն իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության միջոցով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
11:33
01 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
10:00
01 Հունիսի 2023
Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի առթիվ 115 մլն դրամ է տրամադրել Երևանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող նպաստառու ընտանիքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի