Ձնախառն անձրև ու ջերմաստիճանի նվազում. Երևանում և մարզերում իսկական ձմեռ է սպասվում

25.01.2018, 13:21
Մարզերում սպասվում է մինչև -12 աստիճան։
Ձնախառն անձրև ու ջերմաստիճանի նվազում. Երևանում և մարզերում իսկական ձմեռ է սպասվում
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Հունվարի 25-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Հունվարի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Ջերմաստիճանի նվազումն ամենից շատ կզգացվի Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում։ Երկուշաբթի սպասվում է -9...-12։

Երևանում հունվարի 26–27–ը սպասվում է ձնախառն անձրև, գիշերը` ձյուն։ Ցերեկային ժամերին կանխատեսվում է +1...+3, գիշերը` մինչև -4 աստիճան։–0–