Փորձագետ. դեռևս վաղ է խոսել Հայաստանի համար Ռուսաստան–Թուրքիա դիմակայության հետևանքների մասին

27.11.2015, 20:33
Դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչ ռազմական, տնտեսական և քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստան–Թուրքիա դիմակայությունը Հայաստանի համար:
Փորձագետ. դեռևս վաղ է խոսել Հայաստանի համար Ռուսաստան–Թուրքիա դիմակայության հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչ ռազմական, տնտեսական և քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստան–Թուրքիա դիմակայությունը Հայաստանի համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։   

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հայտնվել են ճգնաժամային վիճակում այն բանից հետո, երբ երեքշաբթի Սիրիայում կործանվեց ռուսական Սու–24 ռմբակոծիչը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16–ի կողմից սիրիական տարածքում և ընկել է Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա։

Ռուսաստանը 2016 թ.–ի հունվարի 1–ից դադարեցնում է առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի հետ >>

«Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվի դիվանագիտական միջոցներով և չի փորձի դիմել կոնկրետ քայլերի։ Դեռևս վաղ է խոսել Հայաստանի համար հետևանքների մասին, քանի որ Ռուսաստան–Թուրքիա դիմակայությունը դեռևս վերաբերում է միայն Սիրիային, որը տեղակայված է Թուրքիայի հարավային սահմանի մոտակայքում», – նշեց Սաֆրաստյանը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարությունը, ով նախօրեին նշել է, որ պատրաստ է «անել հնարավոր ամեն ինչ` Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատելու համար»։

Միաժամանակ թուրքագետը քիչ հավանական համարեց առաջիկայում ՌԴ Պետդումայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը։ 

ՌԴ Պետդումայի քննարկմանն է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը >>

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-