Դեկտեմբերի 21–ից նոր արագաչափ կգործարկվի Հայաստանի տարածքում

21.12.2015, 13:49
Ճանապարհային ոստիկանությունը ավտոճանապարհներին շարունակում է երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները։
Դեկտեմբերի 21–ից նոր արագաչափ կգործարկվի Հայաստանի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը ավտոճանապարհներին շարունակում է երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները։

Ինչպես նշում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, դեկտեմբերի 21-ից կգործարկվի Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման ավտոճանապարհի Արաքս համայնքի վարչական տարածքով անցնող հատվածում տեղադրված արագաչափ սարքը։

«Նշված ավտոճանապարհին երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–