Ցուցարարներն արգելափակել են մետրոպոլիտենի մուտքերը Երևանի մի շարք կայարաններում

02.05.2018, 11:27
Այսօր առավոտից ցուցարարներն արգելափակել են մետրոպոլիտենի մուտքերը, ինչպես նաև գնացքների երթևեկը Երևանի մի շարք կայարաններում։
Ցուցարարներն արգելափակել են մետրոպոլիտենի մուտքերը Երևանի մի շարք կայարաններում
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտից ցուցարարներն արգելափակել են մետրոպոլիտենի մուտքերը, ինչպես նաև գնացքների երթևեկը Երևանի մի շարք կայարաններում։

Այն բանից հետո, երբ մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ն հատուկ նիստում մերժեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա կոչ արեց սկսել բողոքի տոտալ ակցիաներ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, տոտալ արգելափակում, այդ թվում` երկաթուղիների և օդանավակայանների։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, փակ են մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության հրապարակ» կայարանների մուտքերը։

Ժամը 10։00–ի դրությամբ փակ է «Մարշալ Բաղրամյան» կայարանի մուտք, մոտակայքում ցուցարարներ չկան։

Փակ է նաև «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքը։ Ցուցարարներն արգելափակել են կառամատույցը, ինչից հետո մետրոպոլիտենի աշխատակիցները փակել են կայարանի մուտքը։ Ժամանող գնացքներից դուրս եկող մարդիկ կարող են դուրս գալ կայարանից, սակայն ոչ ոք ներս չի մտնում։–0–